Ջրահեղձությունը վիճակ է, որն առաջանում է հեղուկներով շնչառական ուղիների փակվելու և դրա հետ կապված ախտաբանական փոփոխությունների զարգացման հետ։ Ջրահեղձման համար ռիսկի գործոններ են ալկոհոլային հարբածության վիճակը, ջրում հայտնված մարդու մարմնի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը, օրինակ՝ արևի տակ երկար մնալուց հետո սառը ջրում սուզվելը և այլն։ Պայմանականորեն ընդունված է տարբերել "իսկական" շնչահեղձային ("չոր") և հանկարծամահային (սինկոպա) ջրահեղձություն:

Պատճառներ
Ջրահեղձության պատճառների մեջ առաջատար տեղ է գրավում հուզական գործոնը՝ վախը։ Վախի զգացումը, որով պայմանավորվում են օրգանիզմի հոգեշարժական և այլ ֆունկցիաների խանգարումները, հաճախ կապված է ոչ իրական, այլ կարծեցյալ վտանգի և իր ուժերի նկատմամբ անվստահության հետ։ Մարդու մարմինը որոշակի նախապատրաստության և հմտության դեպքում հնարավորություն է ստանում ջրում պահվել ոչ միայն հորիզոնական, այլև ուղղաձիգ դիրքում։ էական նշանակություն ունի նաև ջրի ջեիմաստիճանը։ Ջրի ցածր ջերմաստիճանն առաջացնում է մաշկի և թոքերի արյան անոթների կծկանք, շնչառական մկանների երկաիատև կծկում, որը հանգեցնում է շնչառության և սրտի գործունեության սուր խանգարումների, գլխուղեղի սակավարյունության։ Վերջինս դրսևորվում է ուշագնացությամբ և դրան նման վիճակներով։ Գործնականորեն առողջ մարդկանց մոտ սառը ջուրն արագ մտնելիս կարող է առաջանալ շոկային վիճակ, որի հետևանքով մարդն անմիջապես սուզվում է, երբեմն էլ՝ մահանում։ Այսպիսի հակազդեցություններ կարող են առաջանալ ոչ միայն սառը (16-18° C-ից ցածր), այլև տաք ջրում (22-26° C), երբ ջրի ջերմաստիճանը բավականաչափ տարբերվում է մարմնի (արևի տակ մնալուց կամ ֆիզ. բեռնվածությունից տաքացած) ջերմաստիճանից։

Ջրահեղձության պատճառնեիից են նաև լողալ չիմանալը, ֆիզիկական գերհոգնածությունը, տարբեր հիվանդագին վիճակները, ջրացատկի ժամանակ առաջացած վնասվածքները, սիրտանոթային գործունեության խանգարումները՝ ստորջրյա լողի (1,5-2 մ-ից ավելի խորություններում) ժամանակ։ Հատուկ վտանգ է ներկայացնում ալկոհոլային հարբեցման և խումարի վիճակում լողալը։ Ռիսկի գործոններ են ջրի արագ հոսանքը, ջրապտույտների, աղբյուրների ջրի առկայությունը, որոնք սահմանափակ հատվածում խիստ փոխում են ջրի ջերմաստիճանը, փոթորիկները, լողացող միջոցների և կիսասույզ առարկաների, ջիւսմբարների կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչների հետ հնարավոր բախումները։ Ջրահեղձության ռիսկի բավականաչափ նվազմանը, ոչ միայն սովորական, այլև արտակարգ վիճակներում, նպաստում են մարդու կամային որակների դաստիարակությունը և օրգանիզմի կոփումը։

Պաթոգենեզ
"Իսկական" ջրահեղձության ժամանակ շնչուղիները և թոքային ալվեոլները լցվում են ջրով, վերջինս, թափանցելով արյան մեջ, առաջացնում է օրգանիզմի ջրաաղային հաշվեկշռի խանգարում։ Առավել հաճախ դա հանդիպում է տաք ջրում խեղդվող, կոկորդային ռեֆլեքսի իջեցումով անձանց մոտ, ինչպես նաև ալկոհոլային հարբեցման ժամանակ։ Շնչահեղձային ջրահեղձությունը բնորոշվում է սուր թթվածնային անբավարարությամբ, որը պայմանավորված է շնչուղիները ջրով փակվելով և կոկորդի ռեֆլեքսային կայուն կծկանքով։ Հանկարծամահային ջրահեղձությունը կապված է սրտի ռեֆլեքսային կանգի հետ։ Մահը կարող է վրա հասնել ջրասուզման ցանկացած պահին, ինչպես նաև ջրահեղձ մարդուն ջրից հանելուց հետո՝ գլխուղեղի բջիջնեիի անվեիադարձ փոփոխությունների (սուր թթվածնային անբավարարությունից առաջացած), սրտի գործունեության կանգի, թոքերի այտուցի, թոքաբորբի և այլ հետևանքներով։ Մահվան պատճառները հաստատելու, ինչպես նաև մի շարք հատուկ հարցեր որոշելու համար ջրից հանված մարդու դիակը ենթակա է պարտադիր դատաբժշկական հետազոտման։

Բուժում
Ցուցաբերած օգնության հաջողությունը պայմանավորված է ջրահեղձության հանգամանքների և տեսակի ճիջտ գնահատմամբ, որը կնպաստի 1-ին օգնությունը խելամիտ անցկացնելուն ՚նույնիսկ կլինիկական մահվան սկսվելու դեպքում։ Տուժածին վերակենդանացնելու համար էական նշանակություն ունի ջրի ջերմաստիճանը, որում մարդը ջրասույզ է եղել։ Սառը ջրում խեղդվողի ջերմաստիճանն արագ նվազում է, օրգանիզմում դանդաղում Է նյութափոխանակությունը, որի հետևանքով նա դառնում է թթվածնի անբավարարության հանդեպ ավելի կայուն, և, վերջին հաշվով, ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում վերակենդանացման համար։

Ջրից հանված տուժածի օգնության բնույթը պայմանավորված է նրա վիճակով, եթե գիտակցությունը չի կորցրել, նրան պետք Է հանգստացնել, մաշկը շփելով չորացնել, հագցնել, իսկ եթե գիտակցությունը բացակայում է, բայց անոթազարկն ու շնչառությունը պահպանված են, հարկավոր է շնչել տալ անուշադրի սպիրտ, կրծքավանդակն ազատել սեղմող հագուստից, շնչառությունն ակտիվացնելու համար կարելի է լեզուն ռիթմիկորեն ձգել։ Սրտի գործունեության և շնչառության բացակայության ժամանակ կիրառում են վերակենդանացման պարզագույն մեթոդներ։ Հարկավոր Է ամենից առաջ և որքան հնարավոր է արագ շնչուղիներից հեռացնել հեդուկը։ Այդ նպատակով օգնություն ցույց տվողը տուժածին դնում է իր ծալած ծնկի վրա` գլուխը ներքև կախված վիճակում, որի շնորհիվ ջուրը դուրս է հոսում վերին շնչուղիներից և ստամոքսից։

Ջրի հեռացումից հետո արագ կատարում են արհեստական շնչառություն՝ նախապես բերանը մաքրելով ավազից, տիղմից և փսխման զանգվածից։ Արհեստական շնչառության բազմաթիվ մեթոդներից առավել արդյունավետ են «բերան-բերանիե և «բերան-քթիե եղանակները։ Արհեստական շնչառության ժամանակ տուժածը պետք է լինի մեջքի վրա պառկած և գլուխը հետ թեքած, որը նպաստում է կոկորդի մուտքի լրիվ բացմանը։ "Բերան-բերանի" և "բերան-քթի" շնչառությունն ավելի լավ է կատարել բերանը թանզիֆով կամ այլ գործվածքի լաթով ծածկելուց հետո։ Օդը բերանի մեջ ներփչելիս փակում են տուժածի քիթը, քթի մեջ ներփչելիս՝ բերանը, իսկ ստորին ծնոտը տեղաշարժում են առաջ։ Արհեստական շնչառության հետ միաժամանակ կատարում են սրտի արտաքին մերսում՝ յուրաքանչյուր շնչառումից (ներփչում) հետո կրծքավանդակի վրա կատարելով 5 սեղմում։ Խեղդվողին վերակենդանացնելու այլ փորձերը (ծածկոցի, սավանի վրա ճոճելը) անիմաստ են և ծայրաստիճան վտանգավոր։ Ցանկացած վիճակում անհրաժեշտ է տուժածին տաքացնել շփումներով, ոտքերի ու ձեռքերի մերսմամբ։ Նշված միջոցառումներն իրականացվում են տուժածին ջրից հանելուց հետո անմիջապես (ափին, նավակում, տախտակամածի վրա)՝ մինչև բժշկի գալը կամ հիվանդանոց տեղափոխելը, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է կատարվեն ապարատային արհեստական շնչառություն, սրտի մերսում, տրվի դեղորայք։ Զբոսաշրջիկները, ձկնորսները, հանգստացողները, փրկարարների միության անդամները պետք է տիրապետեն խեղդվողներին օգնություն ցույց տալու մեթոդներին։

Կանխարգելում
Դժբախտ դեպքերը կանխելու համար հարկավոր է ջրում պահպանել սահմանված կանոնները, չի կաիելի երեխաներին թողնել առանց հսկողության, լողալ նավակից, լաստանավակից ցատկելով, լողալու համար առանձնացված տեղերի սահմաններից դուրս։ Չի կարելի լողալ ալկոհոլային խմիչքներ օգտագոիծած կամ ուտելուց հետո 1,5-2 ժ սահմաններում, հոգեկան և ֆիզիկական հոգնած վիճակում։ Վտանգավոր է ջուրը մտնել արևի տակ ուժեղ ջերմահարվելուց հետո, դա 1-ին հերթին վերաբերում Է սիրտանոթային համակարգի խանգարումներով հիվանդներին։ Արտակարգ վտանգավոր են անծանոթ վայրերում ջրացատկերը (հատկապես՝գլխիվայր)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին