Ինտելեկտուալ մակարդակում առաջացող ախտահարումներն արտահայտվում են հետևյալ կերպ՝

 

   1.
ամբիտենդենտությունը միաժամանակ գոյություն ունեցող երկու իրար հակասող մղումները և նպատակներն են, հանդիպում է կատատոնիկ համախտանիշի շրջանակներում,
   2. կպչուն գործողություններն իրականացված կպչուն հակումներն են, որոնք որոշ դեպքերում ձեռք են բերում ռիտուալային (արարողակարգային) բնույթ, հաճախ հանդիպում են նևրոտիկ խանգարումների ժամանակ,
   3.  կոմպուլսիվ գործողություններն իրականացված կոմպուլսիվ հակումներն են, որոնք հիմնականում դիտվում են աբստինենտ համախտանիշի շրջանակներում, որոշ անձնային խանգարումների ժամանակ,
   4. բռնի գործողությունները պարզ գիտակցության ֆոնի վրա առաջացող ակամա, առանց որևէ մոտիվացիայի առաջացող շարժումներն են, որոնք հնարավոր չէ զսպել, անհետանում են քնած ժամանակ և ավելի արտահայտիչ դառնում հուզմունքի պահին, հիմնականում դիտվում է գլխուղեղի օրգանական հիվանդությունների ժամանակ,
   5. իմպուլսիվ գործողությունները հուզականորեն անտարբեր բարդ շարժողական ակտ են, որոնք առաջանում են հանկարծակի, առանց ներքին մղումների պայքարի և հաճախ արտահայտվում առանց իրավիճակային և հոգեբանական պայմանավորվածության, բնորոշ են կատատոնիկ վիճակներին։


 

Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան