Իդիոսինկրազիան իրենից ներկայացնում է օրգանիզմի հակազդեցություն: Այն իր կլինիկական դրսևորումներով նմանվում է ալերգիկ հակազդեցություններին։ Հիվանդությամբ ախտահարվելն առավել բնորոշ է որոշ սննդամթերքների, օրինակ` ձու, մորի, ինչպես նաև որոշ դեղանյութերի նկատմամբ ժառանգականորեն պայմանավորված բարձր զգայնություն ունեցող մարդկանց համար։

Պաթոգենեզ
Իդիոսինկրազիան կարող է ուղեկցվել արյան ճնշման անկումով, արյունատար անոթների պատերի ախտահարումով: Հիվանդության ժամանակ ի հայտ է գալիս նաև ձևավոր տարրերի քայքայում, ինչպես նաև աղեստամոքսաղիքային կամ օրգանիզմի մյուս համակարգերի ֆունկցիաների խանգարումներ։ Այդ խանգարումների առաջացման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում որոշ խմբի ֆերմենտների անբավարարությունը: Այդ անբավարարությունը բերում է մարսողական հյութերում սննդի մարսման համար արգելք հանդիսացող գործընթացներին: Իդիոսինկրազիան տարբերվում է սննդային և դեղորքային ալերգիայից, այդ տարբերությունը կայանում է որոշակի հակազդեցության մեջ, որն առաջանում է ալերգենի կրկնակի անգամ օրգանիզմ ընկնելու արդյունքում, եթե առաջին անգամ առաջացել է օրգանիզմի գերզգայնություն։ Իդիոսինկրազիայի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է բացառել վերը նշված հակազդեցությունների առաջացման համար բարենպաստ պայմաններ ստեղծող մթերքների կամ դեղանյութի ընղունումը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին