Հիպոթիրեոզը վահանագեղձի ֆունկցիայի բնածին կան ձեռքբերովի (օրինակ վնասվածքից կամ վարակիչ հիվանդություններից հետո) թուլացմամբ պայմանավորված ներզատական հիվանդություն է:
Պատճառներ
Այս հինադության առաջացման հիմնական պատճառը վահանագեղձի ֆունկցիայի խանգարումն է: Կարող է առաջանալ նաև վահանագեղձի ֆունկցիայի կարգավորմանը նպաստող հիպոֆիզի ախտահարման ժամանակ: Վերջինիս հետևանքով պակասում է գեղձի հորմոնների (թիրօքսին և եռայոդթիրոնին) արտադրությունը և հանգեցնում հյութերի ու էներգիայի փոխանակության արտահայտված խանգարումների:
Պաթոգենեզ
Հիպոթիրեոզը դրսևորվում է մաշկի, ենթամաշկային բջջանքի, լեզվի այտուցով (լորձայտուց` միքսեդեմա), մաշկի չորությամբ, մազաթափությամբ: Նկատվում են արագ հոգնելիություն, հիշողության խանգարում, թորշոմածություն, քնկոտություն, մազերի և եղունգների փխրունություն: Ձայնը ցածր է, խռպոտ, ջերմաստիճանը` բարձր, զարկերակային արյան ճնշումը` ցածր, լինում է փորկապություն: նկատվում են դաշտանային ցիկլի խանգարումներ, հնարավոր են վիժումներ: Տղամարդկանց սեռական կարողությունը նվազում է: Երեխաների հոգեկան զարգացումը կասեցվում է, աճումը` դանդաղում: Հիվանդության ծանրությունը պայմանավորված է վահանաձև գեղձի ֆունկցիայի թուլացման աստիճանով:
Բուժում
Հիպոթերեոզը բուժումը իրականացնում է բժիշկը: Թիրեոիդային հորմոններով ժամանակին սկսած բուժումը կարող է ապհովել երեխայի ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացումը: Մեծահասակների հիպոթերեոզի բուժմամբ կանխվում է հիվանդության հետագա խորացումը և վերականգնվում աշխատունակությունը: Դա չի բացառում մշտական բժշկական հսկողության անհրաժեշտությունը:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին