Հիպերտոնիկ կրիզը վեգետատիվ նյարդային համակարգի խանգարումով («վեգետատիվ փոթորիկ») արյան սիստոլիկ և դիաստոլիկճնշման հանկարծակի բարձրացումն է հիպերտոնիկ հիվանդությամբ և ախտանիշային հիպերտենզիայներով տառապող հիվանդների մոտ։ Հաճախ, բայց ոչ միշտ, կրիզի ժամանակ դիաստոլիկ ճնշումը բարձրանում է 120 մմ ս.ս. մակարդակից ավելի և դիտվում են էնցեֆալոպաթիայի նշաններ։

Հիպերտոնիկ կրիզ զարգանալուն կարող են նպաստել ինչպես էկզոգեն (հոգեհուզական կամ ֆիզիկական գերլարում, մթնոլորտայինճնշման տատանումներ, կերակրի աղի կամ հեղուկների ավելցուկի ընդունում, հիպոտենզիվ դեղերի հանկարծակի ընդհատում, ալկոհոլիչարաշահում, ծխելը), այնպես էլ էնդոգեն գործոնները (երկրորդային հիպերալդոստերոնիզմ, հիպերռենինեմիա երիկամների արյանշրջանառության հանկարծակի խանգարվելու արդյունքում, սրտամկանի և ուղեղի սուր իշեմիա, վիսցերովիսցերալ ռեֆլեքսներ, ուրոդինամիկայի խանգարում, հետդաշտանադադարային հորմոնային խանգարումներ, գիշերային ապնոյեի համախտանիշ և այլն)։ Կրիզների ախտածագման մեջ որոշ դեր են խաղում նաև անոթային կծկանքի հանդեպ ժառանգական նախատրամադրվածությունը, արյան մեջ անգիոտենզին II-ի և նորադրենալինի բարձր մակարդակը, ինչպես նաև անոթալայնիչ նյութերի՝ պրոստացիկլինի (PgI2), բրադիկինինի, ազոտի օքսիդի անբավարարությունը։ Արյան հանկարծակի բարձրացումը հանգեցնում է նրան, որ պսակային և ուղեղային արյան շրջանառությունը չի հասցնում հարմարվելնոր հեմոդինամիկ պայմաններին, և արդյունքում տուժում է կենսական կարևոր օրգանների ինքնակարգավորումը։ 

Հիպերտոնիկ կրիզների դասակարգումը՝ ըստ Ռատների.
Ադրենալինային (հիպերկինետիկ, I ձև) կրիզ
* Նշվում են սիմպաթիկոտոնիա, հիպերկատեխոլամինեմիա։ Սրտի հարվածային և րոպեական ծավալների աճը չի ուղեկցվումծայրամասային զարկերակների համաչափ լայնացումով, քանզի, β1-ընկալիչներից բացի, ադրենալինը դրդում է նաև անոթների β1-ընկալիչներն՝ առաջացնելով օրգանների պերֆուզիայի կտրուկ խանգարում և երակային ներհոսի աճ։
* Հաճախ զարգանում է զարկերակային հիպերտենզիայի վաղ շրջաններում։
* Պուլսային ճնշումը բարձր է։
* Հիվանդը նշում է գլխացավ, գլխապտույտ, նողկանք, սրտխփոց, առատ միզարտադրություն։ Մաշկը խոնավ է, դեմքի և մարմնիվրա նշվում են կարմիր բծեր։ Հիվանդը դյուրագրգիռ է, լացկան։
* Կարող են նշվել հիպերգլիկեմիա, հիպերկոագուլյացիա։
* Կրիզը տևում է մի քանի րոպեից մինչև 2-3 ժամ։ Բարդությունները հազվադեպ են։
* Վիճակը կարող է կարգավորվել նույնիսկ միայն սեդատիվ դեղեր օգտագործելուց։

Նորադրենալինային (հիպոկինետիկ, II ձև) կրիզ
* Արտահայտված է հյուսվածքներում հեղուկի կուտակումը (հիպերհիդրատացիա)։ Հիպերհիդրատացիան խթանում էհիպոթալամուսում էնդոգեն գլիկոզիդային նյութի արտադրությունը, որն օժտված է անոթասեղմիչ հատկությամբ (այն պաշարում էկախյալ ԱԵՖ-ազան, դրանով իսկ ավելացնում ներբջջային Ca2+-ի քանակը ռեզիստիվ անոթների հարթ մկանաթելերում)։ Na+-K+-
* Հաճախ զարգանում է զարկերակային հիպերտենզիա ուշ շրջանում։
* Նախքան կրիզն արդեն առկա են թիրախ-օրգանների՝ սրտի, ուղեղային անոթների և երիկամի ծանր ախտահարման նշաններ։
* Սկիզբն աստիճանական է, ընթացքը՝ ծանր, բարդությունների առաջացումով։
* Աճում է և՛ սիստոլիկ, և՛ դիաստոլիկ ճնշումը։ Պուլսային ճնշումը չի աճում կամ ցածր է։
* Կրիզը տևում է 3-4 ժամից մինչև 4-5 օր։
* Հիվանդի մաշկը չոր է, գունատ, այտուցված։
* Գերակշռում են ուղեղային ախտանիշները. գլխացավ, քնկոտություն, անշարժություն, տեսողության անցողիկ խանգարումներ, պարեսթեզիաներ, փսխում, գիտակցության խանգարումներ։
* Կարող են զարգանալ էպիլեպտանման ցնցումներ, անուրիա։
* Կրիզը բուժմանը ենթարկվում է դժվարությամբ։

Հիպերտոնիկ կրիզների դասակարգումն՝ ըստ Կուշակովսկու
Նեյրովեգետատիվ կրիզ
* Հիվանդը գրգռված է, անհանգիստ, վախեցած, առկա է ձեռքերի դող, մաշկը խոնավ է, մարմնի ջերմաստիճանը՝ ենթատենդային։Բարձրանում է առավելապես սիստոլիկ ճնշումը։ Առկա է տախիկարդիա։ Կրիզի ավարտին՝ առատ միզարտադրություն։
Այտուցային կրիզ
* Հիվանդն արգելակված է, քնկոտ, դեմքն ու ձեռքերն այտուցված են, առկա է մկանային թուլություն, բարձրանում է ինչպեսսիստոլիկ, այնպես էլ դիաստոլիկ ճնշումը։ Միզարտադրությունը նվազում է։
Ցնցումային կրիզ
* Բնորոշ են գիտակցության կորուստ, տոնիկ և կլոնիկ ցնցումներ։

Հիպերտոնիկ կրիզների բարդությունները
* Սուր ձախ փորոքային անբավարարություն (սրտային ասթմա, թոքի այտուց), անկայուն ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ
* Աորտայի կրծքային հատվածի շերտազատող անևրիզմ
* Էնցեֆալոպաթիա, թրոմբոզ, ինսուլտներ
* Սուր երիկամային անբավարարություն

Բուժում
Զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մեծամասնության շրջանում երկարատև դեղորայքային բուժումն իրականցվում է անկախնրանից՝ հայտնի է պատճառային գործոնը, թե՝ ոչ։ Կարևոր է, որ երիկամային պարենխիմայի ախտահարումով պայմանավորվածերկրորդային հիպերտենզիայի և հիպերտոնիկ հիվանդության դեղորայքային բուժումը նույնն է։ Հակահիպերտենզիվ դեղորայքային բուժումը մեկ պատրաստուկով արդյունավետ է հիպերտենզիայի սկզբնական շրջաններում, այն էլ ոչբոլոր դեպքերում։ Հաճախ անհրաժեշտ է զուգակցել երկու կամ ավելի հակահիպերտենզիվ դեղեր ցածր դեղաչափերով՝ դրանով իսկուժեղացնելով դեղերի ազդեցությունը, կանխելով կողմնակի ազդեցությունների զարգացումը և էլ ավելի կարգավորելով թիրախ-օրգաններիֆունկցիոնալ վիճակը։ Ներկայումս համարվում է, որ զարկերակային հիպերտենզիաների դեղորայքային բուժման պարտադիր բաղադրիչներից են թիազիդային միզամուղները: Բուժման արդյունավետության բարձրացման գրավականներից է հիվանդին զարկերակային հիպերտենզիայի և դրա բուժման մասինմատչելի բացատրություն տալը։ Հիվանդը պետք է իմանա, որ հիվանդությունը ոչ բոլոր դեպքերում է լիակատար բուժվում, սակայնբուժման արդյունքում զարկերակային ճնշումը կարգավորվում է։
Զարկերակային հիպերտենզիայի բուժման հիմնական նպատակները.
* նվազեցնել արյան զարկերակային ճնշումը երիտասարդ և միջին տարիքի անձանց, շաքարային դիաբետով տառապողների մոտ ևերիկամային անբավարարության ու պրոտեինուրիայի առկայության դեպքում մինչև 130/85 մմ ս.ս., իսկ տարեց անձանց մոտ՝ մինչևմմ ս.ս., 140/90
* կանխել կամ դանդաղեցնել սրտանոթային բարդությունները,
* բարելավել հիվանդի կյանքի որակը։

Ոչ դեղորայքային միջոցառումներ
Ոչ դեղորայքային միջոցառումներն իրականացվում են բոլոր դեպքերում՝ անկախ արյան ճնշման մակարդակից և թիրախ-օրգաններիախտահարման խորությունից։ Չափավոր արտահայտված զարկերակային հիպերտենզիայի սկզբնական շրջանում 40-60% հիվանդներիճնշումը կարող է կարգավորվել անգամ առանց դեղորայքային բուժման։
* Կերակրի աղի սահմանափակում մինչև օրը 6 գ։ Կերակրի աղի արտահայտված սահմանափակումը (օրը 1-2 գ ավելի) կարող էակտիվացնել ռենին-անգիոտենզինային համակարգը։ Այս միջոցառումը առավել արդյունավետ է ճարպակալումով և ավելորդ քաշովհիվանդների շրջանում։
* Սննդակարգում ածխաջրատների և կենդանական ծագման հագեցած ճարպերի քանակի սահմանափակում, կալիումովհավանաբար, նաև մագնիումով և կալցիումով) հարուստ սննդամթերքի, բանջարեղենի և մրգերի ավելացում (բացառությամբ շաքարայինդիաբետով, խրոնիկական երիկամային հիվանդությամբ, ԱՓՖ-ի պաշարիչներ ընդունող հիվանդների), ձկնեղենի և ծովային մթերքներիհնարավորին չափ շատ օգտագործում։
* Մարմնի քաշի կարգավորում։ Դա նպաստում է արյան ճնշման նվազեցմանը, բարելավում վիճակը շաքարային դիաբետով, դիսլիպիդեմիաներով և սրտամկանի գերաճով հիվանդների մոտ։ Առավել արդյունավետ է, եթե զուգակցվում է ֆիզիկական ակտիվությանընդլայնման և այլ ոչ դեղորայքային միջոցառումների հետ։ Հայտնի է, որ ավելորդ քաշի նվազեցումը 1 կգ-ով նպաստում է զարկերակայինճնշման նվազեցմանը մոտ 2 մմ ս.ս.-ով։
* Ընդունվող ալկոհոլի սահմանափակում մինչև օրը 20-30 մլ (մաքուր էթանոլի հաշվարկով, 50-60 մլ օղի, կամ 200-250 մլգինի, կամ 500-700 մլ գարեջուր) տղամարդկանց և 10-20 մլ կանանց համար։
* Ծխելու դեմ միջոցառումներ։
* Ֆիզիկական ակտիվության ընդլայնում։ Խորհուրդ են տրվում աերոբ վարժություններ. արագ քայլելը, թեթև վազքը, լողը, հեծանիվքշելը շաբաթը 3-4 անգամ 30-45 րոպե տևողությամբ։ Հաշվի առնել, որ հուզական լարումով ուղեկցվող և իզոմետրիկ վարժություններըմրցակցային վարժություններ, ծանրություն բարձրացնելը, աթլետիկ մարմնամարզություն), նպաստում են արյան ճնշման աճին։Վարժությունների համալիրն ընտրվում է անհատականորեն, նկատի ունենալով անոթազարկի հաճախության մեծությունը վարժություններիընթացքում։ Վարժությունների ինտենսիվությունը բարձրացվում է աստիճանաբար։ Ֆիզիկական վարժությունները հակացուցված ենսրտանոթային համակարգի ծանր ախտահարումների, ոտքերի անոթների ախտաբանության (խցանող աթերոսկլերոզ), ուղեղի արյանշրջանառության խանգարումների ժամանակ։
* Հոգեհուզական սթրեսի դեմ միջոցառումներ (սթրեսների սահմանափակում, աուտոտրենինգ, հոգեթերապիա) և ֆիզիոթերապիաէլեկտրական քուն, բալնեոթերապիա)։

 

      
Սկզբնաղբյուրը՝  "Ներքին հիանդություններ"

Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ.

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին