Հեղուկի (արյուն, ավիշ) ներանոթային ճնշման բարձրացումը իրենից ներկայացնում է հիպերթենզիա, որը նաև անվանում են գերճնշում կամ գերլարում: Իրականում հիպերթենզիան մկանների լարվածության բարձրացումն է, բայց ավանդաբար այդպես են անվանում արյան ճնշման բարձրացումը:
Պատճառներ
Տարբերում են առաջնային հիպերթենզիա, երբ արյան ճնշումը բարձրանում է հիպերտոնիկ հիվանդության դեպքում, և երկրորդային զարկերակային հիպերթենզիա, որը ուրիշ հիվանդությունների (երիկամների բորբոքում, երիկամային անորների ախտահարում, որոշ ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարում և այլն) առկայության ախտանշաններից է: Վերջինս հանդիպում է բավականին հաճախ և դրա բուժման համար երբեմն պահանջվում է վիրաբուժական բուժում: Անկախ ծագումից, եթե վերին զարկերակային ճնշումը զգալիորեն բարձրացել է, զարկերակային հիպերթենզիան անվանում են սիստոլային, իսկ եթե բարձրացել է թեթևակի, բնականոն է, կամ նույնիսկ մի փոքր իջած` դիաստոլային: Վերջինս, որպես կանոն, պահանջում է մշտական բուժում: Կարևոր է հիշել, որ արյան սիստոլային ճնշումը չի կարելի իջեցնել բնականոն մակարդակի, քանզի դա կարող է հանգեցնել աթերոսկլերոզի հետևանքով սեղմված անոթներով արյան հոսքի կտրուկ վատացման:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին