Հիդրոնեֆրոզը կամ երիկամի ջրակալումն իրենից ներկայացնում է երիկամային ավազանի և երիկամի սկահակների կայուն լայնացում՝ պարենքիմի հետաճմամբ։

Պատճառներ
Հիվանդությունն առաջանում է մեզի արտահոսքի խանգարման հետևանքով։ Հիդրոնեֆրոզը առաջանում է միզաքարային հիվանդության, որն առաջ է գալիս միզատար ուղիների ուռուցքների, ինչպես նաև շագանակագեղձի և փոքր կոնքի օրգանների ուռուցքների ու այլ տարատեսկ հիվանդությունների արդյունքում: Մեզի արտահոսքի ֆունկցիայի խանգարման հետևանքով երիկամային ավազանն ու սկահակները լայնանում են: Այս պայմաններում երիկամի պարենքիմի վրա մեզի ճնշումը հանգեցնում է դրա հետաճի, նաև` երիկամի ֆունկցիայի խանգարման։ Մեզի արտահոսքի խանգարումը բարենպաստ պայմաններ է առաջացնում բորբոքային գործընթացի տարածման համար։

Պաթոգենեզ
Հիվանդների առավել հաճախ գանգատները կապված են լինում երիկամի շրջանի տարբեր ուժգնության ցավերի հետ: Առանձին դեպքերում միակ ախտանշանն արյունամիզությունն է։ Լինում են դեպքեր, երբ հիվանդի մոտ հայտնաբերվում է ուռուցքանման գոյացություն։ Այս դեպքում անհապաղ պետք է դիմել ուրոլոգի: Հիվանդության բուժումն իրականացվում է հիմնական պատճառ հանդիսացող հիվանդության, ինչպես նաև մեզի արտահոսքը խոչընդոտող գործոնների վերացման ուղղություններով։ Այս դեպքում հիվանդության ելքը պայմանավորված է ընթացքի բնույթով և մյուս երիկամի վիճակով։ Միակողմանի երիկամի ջրակալման սկզբնական փուլում վիրահատական միջամտության ապահովումը նպաստում է երիկամի բնականոն ֆունկցիայի վերականգնմանը։ Երիկամի երկկողմանի ախտահարման դեպքում պահանջվում է համալիր բուժում, որն իր մեջ պարտադիր ներառում է հակաբորբոքային միջոցներ և վիրահատություն:

 

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին