Ապոկրին քրտնագեղձերի թարախային բորբոքում է։ Հիվանդությունն ամենից հաճախ տեղակայվում է անութային փոսերում (սովորաբար միակողմանի), ավելի պակաս՝ հետույքի ծալքում, կանանց մոտ՝ մեծ ամոթաշրթերի շրջանում։ Մաշկի հաստաշերտի մեջ գոյանում են սկզբում ոչ մեծ, սիսեռի չափ ցավոտ հանգույցներ, որոնք արագորեն մեծանում են, հասնում շագանակի կամ աղավնու ձվի մեծության և վեր բարձրանում շրջակա առողջ մաշկի մակարդակից։ Մաշկը նրանց վրա ստանում է կապտակարմիր գույն:

Սկզբում լինելով ամուր, հանգույցներն արագորեն փափկում են և բացվում ոչ մեծ, ծակծկված (պերֆորացիա) բացվածքի ձևով, որից արտադրվում է մեծ քանակությամբ թարախ։ Թարախակույտի խոռոչն աստիճանաբար լցվում I, գրանուլացիաներով, և պրոցեսն աստիճանաբար ավարտվում է ոչ մեծ, ձգված սպիի գոյացումով։ Որոշ դեպքերում հիդրադենիտային հանգույցները ներծծվում են առանց բացվելու և սպիներ չեն գոյացնում։ Հանգույցներր լինում են մեկից մինչև մի քանի հատ։ Եթե հանգույցների թիվը մեծ է, գոյացած առանձին թարախակույտերը կարող են միաձուլվել մեկ րնդհանուր խոռոչի մեջ։ Հիվանդությունն սկսում է սուր, սակայն հետագայում կարող է րնդունել խրոնիկական ընթացք, երբ վարակի փոխանցման հետևանքով առաջանում են նորանոր հանգույցներ։ Հիվանդների ընդհանուր վիճակը սովորաբար չի խանգարված, միայն բազմաթիվ հանգույցների միաժամանակյա ցանավորման դեպքում կարող է նկատվել օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացում։ Հիդրադենիտը բացառապես նկատվոլմ է սեռական հասունացման տարիքից հետո՝ թե տղամարդկանց և թե կանանց մոտ միատեսակ հաճախությամբ։

Հյուսվածաախտաբանոբեն հիդրադենիտը բնորոշվում է գերազանցապես նեյտրոֆիլներից բաղկացած բորբոքային ինֆիլտրատի առաջացումով՝ ապոկրին քրտնագեղձերի մարմնի ու արտազատող ծորանի շուրջը, գեղձի հետագա թարախային լուծումով ու մահով։

Ախտապատճառները և ախտածնությունը։ Հիվանգությունն առաջանում է մազապարկերի բացվածքների միջով քրտնագեղձերի արտազատիչ ծորանների մեջ ստաֆիլոկոկերի ներդրման հետևանքով։ Նախատրամադրող պատճառներն են. գերքրտնոտությունը, հատկապես բավարար մաքրություն չպահպանելու դեպքում, ոչ հազվադեպ նաև (հատկապես կանանց մոտ) մաշկի գրգռումը՝ անութային փոսերը բութ ածելիով սափրելու ժամանակ և սեռական գեղձերի գործունեության խանգարումները։

Ախտորոշումը՝ հաշվի առնելով պրոցեսի ուրույն տեղակայումը, դժվարություններ չի ներկայացնում։ Հիդրադենիտը ֆուրունկուլներից տարբերվում է նեկրոզի բացակայությամբ։

Բուժումը նույնն է, ինչ որ ֆուրունկուլյոզի ժամանակ։ Բացի այդ լավ արդյունք է ցուցաբերում գերձայնը կամ բիոմիցինի ֆոնոֆորեզը։ Միաձուլվող թարախակույտերի գոյացման դեպքում ցուցված է վիրաբուժական միջամտություն (կտրվածք)։ Կրկնումների և տևական ընթացքի հակման դեպքում հանձնարարվում է ռենտգենոթերապիա։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին