Այս անվան տակ միավորված են երկու առանձին հիվանդություն համաճարակային ոջլային հետադարձ տիֆը և էնդեմիկ տզային հետադարձ տիֆը։ Սրանք սուր վարակիչ հիվանդություններ են, որոնք ընթանում են տենդային նոպաներով և միջնոպային դադարներով։ Երկու դեպքում էլ հիվանդության հարուցիչները սպրոխետներն են, որոնց շատ դժվար է տարբերել մանրադիտակի օգնությամբ (գրեթե անհնար է), այն կարելի է տարբերել միայն անտիգենային յուրահատկություններով և համաճարակագիտական անամնեզով։

Այս երկու հիվանդություններն ունեն բավականին հին ծագում։ Ամենայն հավանականությամբ այն սկզբում տզերի օգնությամբ ախտահարել է կրծողներին, որից հետո սպիրոխետները հարմարվել են մարդկանց օրգանիզմում՝ առաջացնելով այս հիվանդությունը, իսկ համաճարակային հետադարձ տիֆի հարուցիչները հետագայում աստիճանաբար հարմարվելով ոջիլների օրգանիզմում, նպաստել են այս հիվանդության տարածմանը մարդկանց մեջ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին