Իրենից ներկայացնում է էպիթելի մակերեսային շերտի հյուծում՝ եղջերացման երևույթներով։ Էրիտրոպլակիայի տեղամասերն ունեն հստակ ուրվագծեր, փայլուն կարմիր մակերես, հպվելիս արյունահոսում են։ Կոլպոսկոպիայի ժամանակ նկատելի են էրիտրոպլակիայի մակերեսները՝ էպիթելի հյուծմամբ և դրանց տակ դասավորված հյուսվածքների գերարյունությամբ, որը դրան տալիս է վառ կարմիր գույն։ Հիպերկերատոզը և պարակերատոզը բացակայում են, նկատվում է բազալ և պարաբազալ բջիջների ատիպիկ հիպերպլազիա։

Էրիտրոպլակիայի կարմիր գույնը պայմանավորված է ատրոֆիայի ենթարկված էպիթելային ծածկույթի տակից անոթային ցանցի թափանցումով։ Բազալ և պարաբազալ բջիջների տիպիկ հիպերպլազիայի առկայությունը ցուցում է էրիտրոպլակիան նախաքաղցկեղային վիճակ համարելու համար և որոշելու արմատական բուժական գործելակերպ՝ էքսցիզիա կամ դրա լրիվ դեստրուկցիա (դիաթերմոկոագուլյացիա, կրիոբուժում, լազերային ճառագայթով վապորիզացիա)։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին