Հնուց ի վեր հայտնի է, որ արյան հիվանդությունների դեպքում, որոնց ախտաբանական հիմքը անհաս հեմոպոետիկ (արյունաստեղծ) հյուսվածքի գերաճն է, ախտաբանական պրոցեսի մեջ կարող է ընդգրկվել և մաշկը։ Արյան այդ հիվանդություններն անվանում են լեյկոզներ, իսկ վերջիններիս հիման վրա առաջացող մաշկային փոփոխությունները՝ հեմոդերմիաներ։ Հեմոդերմիաները րնդունված է բաժանել յուրահատուկների (սպեցիֆիկ) և ոչ յուրահատուկների (ոչ սպեցիֆիկ)։ Ոչ յուրահատուկ հեմոդերմիաները ձևաբանորեն բազմապիսի են և ծագում են հիմնականում տոքսիկոալերգիկ ռեակցիայի հետևանքով արյան անհաս բջիջների քայքայումից։

Կլինիկորեն արտահայտվում է քորով, մոլաքորային ցանավորումներով, էրիթեմաներով, ընդհանուր ու տեղակայված գերգունակավորումներով, բշտային ցանավորումներով, այսինքն այնպիսի փոփոխություններով, որոնք հատուկ են մի շարք հանրահայտ մաշկային հիվանդություններին։ Հյուսվածաբանորեն ոչ յուրահատուկ հեմոդերմիաները րնութագրվում են սովորական խրոնիկական բորբոքումով։

Ոչ յուրահատուկ հեմոդերմիաները կարող են պայմանավորված լինել նաև արյունաստեղծման անբավարարությամբ՝ որպես հետևանք արյան մեջ որևէ տեսակի պատկանող բջիջների ճնշող գերակշռման։ Օրինակ, միելոլեյկոզի ժամանակ ճնշված է արյան թիթեղիկների գոյացումը ի հաշիվ անհաս լեյկոցիտների ավելորդ արտադրման, որն իր ետևից բերում է արյունահոսային (հեմորագիկ) համախտանիշի զարգացում։ Ոմանք ոչ յուրահատուկ հեմոգերմիաների շարքին են դասում մաշկի մի շարք վարակական հիվանդություններ, որոնք լինում են լեյկոզներով հիվանդների մոտ։ Պիոդերմիտները, սնկիկային հիվանդությունները (թեփատու որքին, ռուբրոֆիտիա), վիրուսային հիվանդությունները (հասարակ և գոտևորող որքին) առաջանում են այդ հիվանդների իմուն ռեակտիվության իջեցման պատճառով, որը հետևանք է այն բանի, որ անհաս նեյտրոֆիլները օժտված լենֆագոցիտոզի ընդունակությամբ։ Վերջապես առանձին հեղինակներ ավելի են ընդլայնում ոչ յուրահատուկ հեմոդերմիաների խումբը, նրա մեջ ընդգրկելով և մաշկի այն փոփոխությունները, որոնք առաջացել են բուժման հետ կապված, և նույնիսկ մաշկի ուղեկցող հիվանդությունները։

Յուրահատուկ հեմոդերմիաներն իրենցից ներկայացնում են մաշկում ախտաբանական արյունաստեղծման տեղայնորեն (աուտոխտոն) ծագած արտաոսկրածուծային օջախներ։

Հյուսվածաբանորեն բնութագրվում են արյան այն բջիջների պրոլիֆերացիայով, որոնք համապատասխանում են լեյկոզի ձևին։ Կլինիկորեն յուրահատուկ հեմոգերմիաներն ամենից հաճախ արտահայտվում են հանգույցիկներով, հանգույցներով կամ կարմրամաշկությամբ։

Յուրահատուկ հեմոգերմիաների առաջացման hնարավորությունը բացատրվում է հասուն մարդու մաշկում այնպիսի բջիջների առկայությամբ, որոնք տարբերակվելու պոտենցիալ ընդունակությամբ համազոր են արյունաստեղծ օրգանների ու ռետիկուլա-հյուսվածաբջջային համակարգի հիմքը կազմող բջիջներին և կոչվում են տարբերակված ռետիկուլոզային բջիջներ։ Մաշկի մեջ այդ բջիջները տեղադրվում են մազանոթների և նախա– և ետմազանոթային արյունատար անոթների էնդոթելի տակ։ Որոշակի ախտաբանական պայմաններում այդ բջիջներր կարող են պրոլիֆերացվել կամ տարբերակվել արյան ցանկացած բջջի։

Հեմոդերմիաներ միելոլեյկոզների ժամանակ։ Լեյկոզի այս ձևի դեպքում, որը սովորաբար ընթանում է սուր, հաճախ պրոցեսի մեջ է ընդգրկվում մաշկը, ըստ որում, որպես կանոն, ու յուրահատուկ փոփոխությունների ձևով, քանի որ յուրահատուկ փոփոխությունները չեն հասցնում զարգանալ։ Կլինիկորեն դրանք արյունահոսային բնույթի տարբեր ցանավորումներ են. արյունազեղումներ, արյունային պարունակությամբ բշտեր, նեկրոզներ։ Ոչ հպզվադեպ ախտահարվում են լորձաթաղանթները։ Բնորոշ են արյունահոսությունները։ Հիվանդությունն ընթանում է բուռն, բարձր տենդով։ Խրոնիկական միելոլեյկոզը հանդիպում է համեմատաբար հազվադեպ և եթե պրոցեսի մեջ է ընդգրկվում մաշկը, ապա մաշկային փոփոխությունները կարող են լինել ինչպես ոչ յուրահատուկ, այնպես էլ յուրահատուկ։ Առաջինն արտահայտվում է քորով ու արյունահոսություններով, երկրորդը հանգույցիկային ցանավորումներով ու բազմաթիվ կամ միայնակ հանգուցային գոյացություններով, ինչպես նաև խոցերով։ Յուրահատուկ փոփոխությունների ինֆիլտրատի հիմքն են կազմում հատիկային նեյտրոֆիլները՝ տարբերակման տարբեր փուլերում։

Հեմոդերմիաներ լիմֆոլեյկոզի ժամանակ։ Լեյկոզի այս ձևը հազվադեպ է ընթանում սուր և նրան բնորոշ չէ մաշկի ընդգրկումը պրոցեսի մեջ։ Ավելի հաճախ լիմֆոլեյկոզն ընթանում է խրոնիկական ձևով և հարուստ է մաշկային ախտանիշներով։ Լեյկոզի այս ձևին բնորոշ է ավշային հանգույցների, իսկ հետագայում նաև փայծաղի մեծացումը։ Ծայրամասային արյան փոփոխությունները կարող են արտահայտված լինել թույլ, այդ պատճառով ախտահարման համար մեծ նշանակություն ունի ավշային հանգույցների բիոպսիան։ Մաշկի ոչ յուրահատուկ փոփոխությունները խրոնիկական լիմֆոլեյկոզի ժամանակ դրսևորվում են քորով, որը, սակայն, հազվադեպ է լինում պրոցեսի մեջ մաշկի մասնակցության միակ արտահայտությունը։ Ավելի հաճախ այն զուգորդվում է քորպտիկի տիպի հանգուցային ցանավորումների հետ։ Ոչ հազվադեպ ոչ յուրահատուկ ցանավորումները հիշեցնում են Դյուրինգի հերպեսանման դերմատիտի կամ պեմֆիգոիդի արտահայտություններ։ Բավականին բնորոշ է այդ հիվանդության համընդհանուր ձևի կամ գանգրենոզ գոտևորող հերպեսի զարգացումը։ Նկարագրված են ոչ յուրահատուկ էրիթրոդերմիաներ։

Յուրահատուկ փոփոխությունները զարգանում են գերազանցապես էրիթրոդերմիաների, հանգույցիկային կամ ուռուցքանման ինֆիլտրատների ձևով։ էրիթրոդերմիայի ժամանակ մաշկը գունավորված է կարմրավուն-գորշ գույնի և խորը ինֆիլտրացված է։ Թեփոտումը կարող է արտահայտվել տարբեր աստիճաններով։ Նրա բացակայության դեպքում մաշկը փայլում է։ Որոշ հեղինակներ գտնում են, որ, այսպես կոչված, առաջնային էրիթրողերմիաների 60%-ը ներկայացնում է խրոնիկական լիմֆոլեյկոզի արտահայտություն։ Հանգույցիկային ցանավորումները հիշեցնում են չափահասների քորպտիկը, բայց ի տարբերություն վերջինի, ցանավորումներր չունեն գերակշիռ տեղակայում վերջույթների տարածիչ մակերեսների վրա, այլ ցրված են ամբողջ մաշկի վրա։ Ցանավորումները ուղեկցվում են արտահայտված ու համառ քորով։

Ուռուցքանման ինֆիլտրատները հաճախ տեղադրվում են դեմքի վրա (ճակատ, վերհոնքային աղեղներ, քիթ), բայց կարող են առաջանալ և սեռական օրգանների վրա։ Ուռուցքների ուրվագծերն անորոշ են, կոնսիստենցիան մերթ ամուր է, մերթ խմորանման, մակերեսը հարթ է, նորմալ կամ գրեթե նորմալ մաշկի գույնով, կապտավուն նրբերանգով։ Դեմքն ամբողջությամբ վերցրած շատ է հիշեցնում բորի ժամանակ դիտվող facies leonina-ին, սակայն զգայունության բոլոր տեսակները ինֆիլտրատների շրջանում պահպանված են։ Ուռուցքների կենտրոնական ներծծում սովորաբար չի լինում։ Հեմոդերմիաների սպեցիֆիկ տարատեսակներից յուրաքանչյուրի օջախների հյուսվածաբանական հետազոտման ժամանակ լիմֆոլեյկոզի այս ձևի դեպքում հայտնաբերվում է լիմֆոցիտներից ու լիմֆոբլաստներից կազմված ինֆիլտրատ։ Հեմոդերմիաների բուժումը կայանում է լեյկոզների համապատասխան ձևերի բուծման և ախտանշանային արտաքին դեղամիջոցների նշանակման մեջ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին