ԳԱՀ աղիների գործունեության ֆունկցիոնալ խանգարումների ամբողջականություն է: Տևում է վերջին 3 ամսում 3 շաբաթ և ավելի, և որի հիմնական դրսևորումներն են որովայնի ցավերը և/կամ դիսկոմֆորտը, որն ուղեկցվում է ստորև նշված ախտանիշներից առնվազն 2-ի հետ.
- որովայնի ցավեր որոնք անցնում կամ մեղմանում են դեֆեկացիայից հետո,
- որովայնի ցավեր և դեֆեկացիայի հաճախականության խանգարում,
- որովայնի ցավեր և կղանքի կոնսիստենցիայի խանգարում:
Համաճարակաբանություն` բնակչության - 1/5 տառապում է ԳԱՀ-ով, սակայն հիվանդների միայն 25% է դիմում բժիշկի: Ընդհանրապես գաստրոէնտե¬րո¬¬լոգներին դիմողների 1/3-ը ԳԱՀ-ով հիվանդներն են:

Պատճառները
- Ժառանգական նախատրամադրվածություն` ընտանեկան դեպքերի բարձր հաճախականություն:
- Փսիխո-էմոցիոնալ սթրես` հոգեկան, ֆիզիկական կամ սեռական բռնությոն¬ներ, հարազատի կորուստ, մահ կամ ամուսնալուծություն, աշխատանքի կորուստ և այլն:
- Տարած սուր աղիքային ինֆեկցիաներ` երբ լիարժեք չեն վերականգվում ախտահարված պերիֆերիկ նյարդային ռեցեպտորները
- Սննդակարգի խախտում` անկանոն ռեժիմ, բուսական բջջանքից համարյա զուրկ սնունդ

Ախտածագումը
- Կենտրոնական կամ/և պերիֆերիկ նյարդային համակարգերի կարգավորող ֆունկցիայի խանգարումներ
- Համակարգային և տեղային ինկրետոր նյութերի (սոմատոստատին, թիրոքսին, դոֆամին, սերոտոնին, խոլեցիստոկինին, մոտիլին, վազոակտիվ ինտեստինալ պեպտիդ, էնկեֆալիններ, էնդորֆիններ) արտադրության խանգարումներ
- Կծկողական ունակության և շարժողական ֆունկցիայի խանգարումներ
- Վիսցերալ զգայունության փոփոխություններ հիպերալգեզիայի (ցավագերզգայ¬¬նողության) գերակշրությամբ

Դասակարգում
- Առավելապես փորլուծությամբ ընթացող ձև
- Առավելապես փորկապությամբ ընթացող ձև
- Չդասակարգված
- Խառը
Հիվանդությունը ունի խրոնիկական, կրկնվող, բայց ոչ հարաճուն ընթացք

Աղիքային դրսևորումներ
Դեֆեկացիայի խանգարումներ
- շաբաթը 3 անգամից պակաս
- օրը 3 անգամից հաճախ
- կղանքը կոշտ գնդիկավոր (ոչխարի կղանք)
- ջրիկ կամ շիլայանման կղանք
- լարվածություն դեֆեկացիայ ժամանակ
- աղիների ըչ լրիվ դատարկման զգացում
- կղանքում լորձի առկայություն

Ցավեր և Դիսկոմֆորտ
- բութ, այրող, տնքացող կամ ծակող նոպայաձև, ջղակծկանքների ձևով տեղակայվում են որովայնի ցանկացած հատվածում, հաճախ զստափոսերում
- գերազանցապես ձախ (կարող են շոշափվել ցավոտ պնդացած աղիների հատված¬ներ, հաճախ սիգմայաձև աղիքի)
- ուժեղանում են ուտելուց հետո, նյարդահոգեկան լարվածության ժամանակ, անցնում կամ թուլանում են դուրս գնալուց հետո, սովորաբար չեն անհանգստացնում գիշերային ժամերին, քնի և հանգստի պայմաններում

Արտաաղիքային դրսևորումներ
- Տագնապային-հիպոխոնդրիկ և դեպրեսիվ հոգեկան վիճակ
- Ընդհանուր թուլություն, հոգնածություն,
- Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա
- Գլխացավ, ձերքերի մատերի թմրածություն
- Այրոց, գխտոցներ, օդինոֆագիա (կերածը կարծես «կանգնում է» կոկորդում)
- Անբավարար ներշնչման զգացում
- Գրգռված միզապարկի համախտանիշ
- Սեռական խանգարումներ (ցածր լիբիդո, իմպոտենցիա)

ԳԱՀ-ի ախտորոշումը դրվում է եթե վերհիշված երևույթները տևում են վերջին 3 ամսում 3 շաբաթ և ավելի: (Հռոմեական III չափանիշներ): Ախտորոշվում է բացառման սկզբուն¬քով: Կարևոր է բացառել աղիների օր¬գա¬¬նա¬կան, մասնավորապես` բորբոքային, իշեմիկ, ուռուցքա¬յին հիվանդությունները, նաև մարսողական համակարգի այլ օրգանների` լյարդի և ենթա¬ստամոքսային գեղձի հիվանդությունները:

ԳԱՀ բացառող ( "տագնապի" ) նշաններ.
- Որովայնի անընդհատ, դեֆեկացիայից հետո չհանգստացող, ցավեր
- Գիշերային քունը խանգարող ցավ և լուծ
- Մարմնի քաշի անբացատրելի կորուստ
- Հիվանդության մանիֆեստացիան 50 տարեկանից հետո
- Տենդ անհայտ պատճառի
- Հեպատոսպլենոմեգալիա
- Սակավարյունություն, լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի բարձրացում
- Արյուն կամ թաքնված արյան դրական տեստ կղանքում
- Արյան կենսաքիմիական քննությունների արդյունքներում էական շեղումներ - Օնկոլոգիական հիվանդություններ արյունակից բարեկամների մոտ

Գործիքային քննության տվյալները

Կոլոնոսկոպիա` կատարալ կամ ատրոֆիկ, այսպես կոչվող, մինիմալ օրգանական, փոփոխությունները չեն կարող պատճառ հանդիսանալ ԳԱՀ-ի բացառման համար: Սակայն արտահայտված ատրոֆիան, հատկապես խոցային-հեմոռագիկ փոփոխություններով, բնորոշ է իշեմիկ կոլիտի համար:

Բուժում
- Սննդակարգ
- Հոգեթերապևտիկ միջոցառումներ
- Դեղորայքային բուժում

Սննդակարգ- լուծի դեպքում բացառել հում բանջարեղենները և մրգերը, հատկապես կոպիտ բջջանյութ և բուսական թելեր պարունակող, սննդանյութեր, որոնք ուժեղացնում են խմորման և գազագոյացման պրոցեսները` լոբազգիներ, սև հաց, կաթ, կվաս, հյութեր, լիմոնադ և այլ ըմպելիքներ, պարունակող շաքար, սորբիտոլ, ֆրուկտոզա, կոֆեին: Սննդում սահմանափակում են ճարպերը, հատկապես դժվարահալ և բուսական: Փորկապությամ դեպքում` հակառակը, սննունդը պետք է լինի հարուստ նշված նյութերով, հատկապես բջջանյութով և բուսական թելերով, խորհուրդ է տրվում թեփով հաց օգտագործել, կաթնամթերքներից` թթվասեր,մածուն կամ կեֆիր: Լուծի և փորկապության դեպքերում բացառում են գրգռիչ եթերային ճարպեր պարունակող սննունդը` բողկը, սխտորը, կանաչ սոխը նաև ալկոհոլը: Ճիշտ սննդակարգը թուլացնելով դիսպեպտիկ երևույթները, մեղմացնում է և ցավային համախտանիշը:

Հոգեթերապևտիկ միջոցառումներ` իրականացվում են ընդհանուր պրակտիկայի բժշկի կողմից, անրաժեշտության դեպքերում, ծանր հոգեկան սթրես-գործոնի առկայության պայմաններում, միաժամանակ բուժմանը մասնակցում է հոգեբույժը, որը սովորեցնում է ինքնաներշնչողական մեթոդներ (աուտոգեն մարզում) կամ կիրառում է այլ նեղ մասնագիտական բուժական մեթոդներ ռելաքսացիայի համար:

Ընդհանուր պրակտիկայի բժշկի կողմից կիրառվող հոգեթերապևտիկ միջոցառումներ
- Զրույց: Հիվանդների մեծամասնության համար բուժիչ է արդեն իսկ հնարավորությունը կիսվելու իր մտքերով և զգացմունքներով հանգիստ և համբերա¬տար բժշկի հետ:
- Ռացիոնալ հոգեթերապիա: Հիվանդին բացատրել իր հիվանդության ֆունկցիոնալ էությու¬նը, նյարդահոգեկան գործոնների սադրիչ դերը, այն որ նա, չնայած որոշակի ձևով վատացնում է կյանքի որակը, սակայն չի սպառնում հիվանդի կյանքին, ունի բարվոք ընթացք, առանց հարաճի ու բարդությունների:
- Ստեղծել ադեկվատ հոգեբանական վերաբերմունք հիվանդության նկատ¬մամբ և բարձրացնել հիվանդի վստահությունը և հավատը բուժման հանդեպ:
- Հանել հոգեկան լարվածությունը ֆիզիկական մարզանքի և սպորտի միջոցով:

Դեղորայքային բուժում. Սպազմոլիտիկներ, Մոտորիկան կարգավորող դեղորայքներ- պրոկինետիկներ, Լուծողականներ (փորկապության դեպքում), Հակալուծային միջոցներ - լոպերամիդ (լուծի դեպքում)

Պսիխոֆարմակոթերապիա տագնապը և դեպրեսիան վերացնելու համար.
Սպազմոլիտիկներ
- Ավանդական միոտրոպ ազդեցության դրոտավերինը (Նո-շպա)` վերաց¬նում է սպազմը, ընկճում է աղիների մկանային շերտի տոնուսը,
- Միոտրոպ ազդեցության մեբևերին (Դյուսպատալին) վերացնում է սպազմը, չի ընկճում մկանային շերտի տոնուսը, փորկապություն և վքնածու¬թյուն չի առաջացնում
- Կոմբինացված պատրաստուկ` պարունակող միոտրոպ սպազմոլիտիկ և անալգետիկ (Բարալգին)` առավել արտահայտված ցավերի ժամանակ
- Կալցիումի սելեկտիվ անտագոնիստ պինավերիա բրոմիդը (Դիցետալ )
- Օպիատային ընկալիչների ագոնիստ` Ալոսետրոն

Փորկապության բուժման ժամանակ կիրառվող դեղորայք
- Լուծողական դեղեր` (նշանակվում են 2-3 օրը մեկ և փոխվում են 2 տարին մեկ, քանի որ երկարատև օգտագործելու դեպքում առաջացնում են ընտելացում կամ «իներտ հաստ աղիք»)
- Գրգռիչ ազդեցության,
- անտրախինոններ պարունակող սենադե (կարող է առաջացնել կողմնակի բորբոքում, ատրոֆիա և նույնիսկ նորագոյացություն)
- անտրագլիկոզիդներ չպարունակող դուլկոլաքս (Բիսակոդիլ), նատրիում պիկոսուլֆատ (Գուտալաքս),
- Օսմոտիկ ազդեցության պոլիէթիլենգլիկոլ (Մակրոգոլ-4000), սորբիտոլ, լակտուլոզա (Դյուֆալակ)
- Ծավալը մեծացնող ծովակաղամբ-լամինարիդ, կտավաթի սերմ, ցորենի թեփ, կտավաթի և եզան լեզվի սերմից ստացված «Մուկոֆալկ» պատրաստուկը
- Փափկացնող ազդեցության բուսական յուղեր` եգիպտացորենի, զեյթունի կամ այլ (գերչակի ձեթը ունի նաև գրգռիչ ազդեցություն)
- Պրո- և պրեբիոտիկներ` Նարինե, Լինեքս, Բիֆիֆորմ, Դյուֆալակ
- Լեղաթթուներ պարունակող պատրաստուկներ` Ալոխոլ, Լիոբիլ
- Սինթետիկ պրոստոգլանդիններ` միզոպրոստոլ (Սայտոտեկ)
- Օպիատային ընկալիչների անտագոնիստներ` Նալոքսոն, Նալտրեքսոն

Փորլուծության բուժման համար կիրառվող դեղորայք
- Իմոդիում (Լոպերամիդ)` ճնշում է ացետիլխոլինի և պրոստագլանդինների սեկրեցիան,
- Պինավերիում բրոմիդ (Դիցետել)` կայցիումի սելեկտիվ անտագոնիստ
- Մեսալազին ( 5ԱՍԹ)` ճնշում է աղու պատում պրոստոգլանդինների արտադրությունը
- Խոլեստիրամին` կապվում է լեղաթթուների հետ և պակասեցնում ազատ լեղաթթուների պարունակությունը հաստ աղու լուսանցքում:
- Պրոբիոտիկներ` Նարինե, Լինեքս, Բիֆիկոլ և այլն
- Պատող պատրաստուկներ` Սմեկտա, կալցի կարբոնատ, ալյումինի հիդրօքսիդ, հավամրգի, թխենու թուրմեր:
- Լեղաթթու չպարունակող ֆերմենտային պատրաստուկներ ` Կրեոն, Պանզինորմ-Ն, պանկրեատին:

Պսիխոֆարմակոթերապիա տագնապը և դեպրեսիան վերացնելու համար
տագնապի համար
- Բենզոդիազեպինային անքսիոլիտիկներ` դիազեպամ, (Վալիում, Ռելանիում) տազեպամ, նոզեպամ (առաջացնում են դեղորայքային կախվածություն, հանման համախտանիշ, միասթենիա, աղիների հիպոմոտոր դիսկինեզիա, շնչառական կենտրոնի ընկճում, հնարավոր է ամնեզիա, դեպրեսիա)
- Հիդրօքսիզին (Ատարաքս)` նոր սերնդի անքսիոլիտիկ, պաշարում է հիստա¬մինային ընկալիչները, չի առաջացնում դեղորայքային կախվածու¬թյուն, չունի հանման և «ռիկոշետի» համախտանիշ, հնարավոր է երկարատև ընդունում, արագ վերականգնում է աշխատունակությունը և լավացնում ուղեղի կոգնի¬տիվ ֆունկցիանները, օպտիմալ կերպ համակցվում է սերոտոնինի հետա¬դարձ զավթման սելեկտիվ ինհիբիտորների (ՍՀԶՍԻ), մասնավորապես` Ֆևարինի հետ
դեպրեսիան վերացնելու համար
- Սուլպիրիդ (Էգլոնիլ)`դոֆամինային ընկալիչների պաշարիչ և 5 ծՁ ընկալիչ¬ների ագոնիստ, միաժամանակ և պրոկինետիկ:
- Ամիտրիպտիլին` տրիցիկլիկ հակադեպրեսանտ, ունի ուղեկցող խոլինո¬լիտիկ ազդեցություն, կարող է առաջացնել բերանի չորություն, փորկապու¬թյուն, միզակապություն, սրտխփոց, թուլություն և քնկոտություն, ինպոտեն¬ցիա, ակոմոդացիայի խանգարում, ներակնային ճնշման բարձրացում:
- Ֆլուվոքսամին (Ֆևարին), պարոքսետին (Ռեքսետին)` սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտոր (ՍՀԶՍԻ), չունի խոլինո¬լիթիկ ազդեցություն,և դրա հետ կապված վերոհիշյալ կողմնակի երևույթներ, չի ազդում ուղեղի փսիխոմոտոր և կոգնի¬տիվ ֆունկցիանների վրա, արագ և արդյունավետ վերացնում է դեպրեսիան, մյուս դեղորայքների հետ փոխազդելուց անվնաս է:

Կանխարգելում
- Աղիքային վարակների կանխարգելումը և ժամանակին լիարժեք բուժումը:
- Առողջ ապրելակերպ և սննդակարգ, սնվելու, ֆիզիկական ակտիվության, աշխատանքի և հանգստի, ստամոքսի գործնեության նորմալ ռեժիմի ինքնահսկողություն:
- Խուսափել սթրեսային իրավիճակներից կամ հախթահարել դրանք, անհրա¬ժեշ¬տության դեպքերում հոգեբանի կամ հոգեբուժի օգնությամբ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին