Գոտկացավն իրենից ներկայացնում է գոտկային շրջանի սուր ցավ, որն առաջանում է հիմնականում ողնաշարի մկանների ծանրաբեռնվածությունից (անհարմար շարժումից կամ ծանրություն բարձրացնելիս): Գոտկացավի նախապայման է օրգանիզմի ընդհանուր կամ գոտկային շրջանի մրսածությունը: Գոտկացավը հաճախ կարող է լինել նյարդարմատաբորբի, ողնաշարի և այլ հիվանդությունների դրսևորում: Գոտկացավի ժամանակ ցավը հաճախ միակողմանի է և կտրուկ սաստկանում է աննշան ֆիզիկական լարվածությունից, շարժումներից, հազից, փռշտոցից և այլն: Գոտկատեղը սեղմելիս շատ ցավոտ է: Հիվանդը չի կարողանում ուղղվել, ընդունում է հարկադրական կիսակորացած դիրք: Ինքնուրույն որևէ բուժարարողությունը կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Ռեժիմն անկողնային է. անկողինը պետք է լինի հարթ և կոշտ (ներքնակի տակ դնում են նրբատախտակ կամ տախտակե վահան): Գոտկացավի կանխարգելման նպատակով պետք է խուսափել ֆիզիկական գերբեռնվածությունից և ուժեղ մրսելուց:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին