ԳորտնուկՆկարագրություն
Գորտնուկն իրենից ներկայացնում է մաշկի վիրուսային հիվանդություն, որով հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները: Լինում է սովորական, տափակ, ինչպես նաև ներբանային:

Պատճառներ
Հիվանդության հարուցիչը փոխանցվում է հիվանդների և տնային գործածության իրերի հետ անմիջական շփումից: Գորտնուկների առաջացմանը կարող է նպաստել քրտնոտությունը, մաշկի չնչին վնասվածքները և այլն:

Պաթոգենեզ.
Սովորական գորտնուկները պինդ, մոխրագույն կամ մաշկագույն վերնամաշկային հանգուցիկներ են (հաճախ մի քանի հատ)` 3-10 մմ տրամագծով, անհարթ մակերեսով: Որպես կանոն` լինում են ձեռքերի դրսային մակերևույթին և մատներին:
Տափակ գորտնուկները (պատանեկան) հաճախ` կլորավուն, մաշկագույն կամ դեղնադարչնագույն, հարթ մակերեսով և 0.5-3 մմ տրամագծով հանգուցիկներ են: Հիմնականում լինում են դեմքին, դեմքերի դրսային մակերևույթին, հազվադեպ` նախաբազուկներին:
Ներբանային գորտնուկները առաջանում են կոշիկի առավել ճնշող տեղերում: Դրանք կոշտուկներ հիշեցնող գորշավուն, ցավոտ գոյացություններ են, որոնք հաճախ դժվարացնում են քայլելը:

Բուժում
Բուժումը նշանակում է բժիշկը: Ինքնաբուժումը, հատկապես այրող միջոցներով (թթվով և հիմքով) կարող է առաջացնել շրջակա հյուսվածքների բորբոքում, թարախակալում, սպիներ:

Կանխարգելում
Գորտնուկներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, փոքրիկ վնասվածքների դեպքում մաշկը մշակել ախտահանող լուծույթով և պայքարել քրտնոտության դեմ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին