ԳոնջՆկարագրություն
Գոնջը սնկիկային վարակիչ հիվանդություն է, որն ախտահարում է մաշկը, մազերը և եղունգները:

Պատճառներ
Փոքր երեխաները գոնջով վարակվորմ են հիմնականում ընտանիքի անդամներից: Վարակվում են հիվանդի և նրա օգտագործած իրերի (սանր, գլխարկ և այլն) հետ անմիջական շփումից:

Պաթոգենեզ
Հիվանդության սկզբում գլխի մազածածկ հատվածում ի հայտ են գալիս կարմիր բորբոքային թեփոտվող օջախներ և կլոր դեղին կեղևներ, որոնք անուշադրության դեպքում միաձուլվում են և առաջացնում են դեղին չոր կեղև: Կեղևի տակ գլխի մաշկը ապաճում է, դառնում նուրբ ու փայլուն: Մազերը դառնում են գորշ, մոխրագույն, չոր և մազային կոճղեզրերը ոչնչանում են:
Նույնանման բորբոքային թեփոտվող օջախներ և դեղին կեղևներ են առաջանում նաև իրանի հարթ մաշկին և վերջույթներին: Եղունգները դեղնում են, սկզբում` հաստանում, այնուհետև փխրունանում և փշրվում:

Բուժում
Բուժումը հիվանդանոցային է: Չբուժվելիս հիվանդությունը կարող է տարիներ տևել և ճաղատության պատճառ դառնալ:

Կանխարգելում
Հիվանդները պետք է շտապ հոսպիտալացվեն, ընտանիքի մյուս անդամներն անպայման հետազոտվեն, իսկ իրերը և բնակարանը անհրաժեշտ է վարակազերծել:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին