ԳխտոցՆկարագրություն
Գխտոցն իրենից ներկայացնում է բերանի միջոցով ստամոքսից կամ կերակրափողից գազի ակամա դուրս մղում` երբեմն ստամոքսի պարունակությամբ: Առողջ մարդը արագ ուտելիս (հատկապես գազով հագեցած ըմպելիքների հետ) օդ է կուլ տալիս, որի մի մասը բերանով դուրս է գալիս աննկատ, առանց գխտոցի:Եթե գխտոցն անհոտ է և անհամ, ապա այն որևէ հիվանդության ախտանշան չէ, հակառակ դեպքում այն կարող է լինել ստամոքսի, լեղապարկի, լյարդի, ինչպես նաև այլ աղիքային հիվանդությունների ախտանշան:

Պատճառներ
Ստամոքսի խոռոչում ավելորդ օդն ուժեղացնում է ճնշումը, նպաստում է պատերի կտրուկ կծկմանը և առաջացնում է գխտոց: Ավելորդ օդի հետևանքով առաջացած գխտոց հաճախ նկատվում է կրծքի երեխաների մոտ, որոնք կաթ ծծելիս շատ օդ են կուլ տալիս, իսկ այնուհետև կաթի որոշ քանակության հետ փսխում: Երբեմն գխտոցը լինում է ստամոքսի շարժողական ֆունկցիայի խանգարման հետևանքով կամ սնունդը ստամոքսում երկարատև մնալուց, որի դեպքում գխտոցն ունենում է տհաճ հոտ և համ: Ստամոքսի բարձր թթվայնության հետևանքով առաջանում է թթու գխտոց, լեղին տասներկումատնյա աղիքից ստամոքս ներթափանցելիս` կծու գխտոց և այլն:

Բուժում
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և բուժել գխտոցի պատճառ հանդիսացող հիմնական հիվանդությունը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին