Գիյեն-Բարեյի համախտանիշԳիյեն-Բարեյի համախտանիշը` սուր պոլիռադիկուլիտ, սուր բորբոքային պոլիռադիկուլոնևրոպաթիայի ձև է, որն արտահայտվում է թորշոմած պարեզներով, զգացողության, վեգետատիվ խանգարումներով։

Էթիոլոգիան, պաթոգենզը
Նախորդող 1-3 շաբաթվա ընթացքում հիվանդների մեծամասնության մոտ դիտվում շնչառական կամ ստամոքսաղիքային ինֆեկցիայի նշաններ, բակտերիալ (Campylobacter jejuni) կամ վիրուսային ցիտոմեգալովիրուս, Էպշտեյն-Բարրի վիրուս և այլն¤, որը գործի է դնում աուտոիմուն ռեակցիան։ Այսպիսի դեր կարող են կատարել վակցինացիան, վիրահատական միջամտությունները, ծայրամասային նյարդերի տրավմաները։ Շվանյան բջիջների և միելինի անտիգենների դեմ ուղղված աուտոիմուն ռեակցիան հանգեցնում է այտուցի, լիմֆոցիտար ինֆիլտրացիայի և ողնուղեղային և գանգուղեղային նյարդերի նյարդարմատների դեմիելինիզացիային։ Սակավ հարձակման են ենթարկվում ծայրամասային նյարդերի աքսոնների անտիգենները` հիմախտանիշի աքսոնալ ձևի ժամանակ։


Ախտանիշները, ընթացքը
Ծայրանդամների ինչպես պրոքսիմալ, այնպես էլ դիստալ հատվածներն ընդգրկող համեմատաբար սիմետրիկ թորշոմած պարեզների արագ հարաճումը, սենսոր խանգարումների աննշան արտահայտվածությունը և ողնուղեղային հեղուկում սպիտի քանակի բարձրացումը` սկսած հիվանդության 2-րդ շաբաթից։ Ծանր դեպքերում պարեզներն ընդգրկում են շնչառական և կրանիալ մկանունքը, հիմնականում միմիկ և բուլբար։ Սակավ չեն մեջքի, ուսագոտու և կոնքի շրջանի ցավերը, որոնք երբեմն ճառագայթում են նյարդարմատների ուղղությամբ, ձգման ախտանիշները։ Հաճախ դիտվում են արտահայտված վեգետատիվ խանգարումներ. զարկերակային ճնշման բարձրացում կամ իջեցում, օրթոստատիկ հիպոտենզիա, սինուսային տախիկարդիա, բրադիռիթմիա, անցողիկ միզակապություն։ Ինտուբացիան կամ լորձի արտածծումը կարող է սադրել կտրուկ բրադիկարդիա, կոլլապս և նույնիսկ սրտի կանգ։ Հասնելով գագաթնակետին, ախտանշանաբանությունը կայունանում է ¥պլատո փուլը տևում է 2-4 շաբաթ¤, ապա սկսում է վերականգնումը, որը կարող է շարունակվել մի քանի շաբաթից մինչև 1-2 տարի։ Մահը հնարավոր է շնչառական անբավարարությունից, կապված շնչառական և կամ բուլբար կենտրոնների պարալիչի, թոքաբորբի, թոքային զարկերակների թրոմբոէմբոլիայի, սրտի կանգի, սեպսիսի հետ, սակայն, ի շնորհիվ ինտենսիվ թերապիայի ժամանակակից մեթոդների, ամենից առաջ ԱՇԱ-ի, մահացությունը վերջին տասնամյակներում իջել մինչև5 % ։

Բուժումը
Նույնիսկ թեթև դեպքերում Գիյեն-Բարեյի համախտանիշին սուր փուլում պետք է վերաբերվել որպես անհետաձգելի դրության, ծանր շնչառական անբավարարության կամ սրտի ռիթմի խանգարման արագ զարգացման վտանգի պատճառով։ Պարտադիր է հիվանդի շտապ հոսպիտալացումն ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Հարաճման փուլում - հիվանդի վիճակի ամենժամյա հետևում` շնչառական ֆունկցիայի, սրտային ռիթմի, զրկերակային ճնշման, բուլբար մկանների, կոնքի օրգանների ֆունկցիայի գնահատմամբ։ Շնչառական ֆունկցիայի անբավարարության վաղ նշանները. ձայնի թուլացում, խոսելու ժամանակ ներշնչման համար դադարի անհրաժեշտություն, ճակատին քրտինք և տախաիկարդիա արագ շնչառության ժամանակ, հազի թուլացում։ Բուլբար պարալիչի ժամանակ անհրաժեշտ է ինտուբացիա և նազոգաստրալ զոնդի մտցնելը։ Պլազմաֆերեզը և իմունոգլոբուլինը կարող են արագացնել վերականգնումը և քչացնել մնացորդային դեֆեկտը, հատկապես նպատակահարմար են հարաճման փուլում` սովորաբար հիվանդության առաջին 2-3 շաբաթը։ ԿՍ-ները չեն լավացնում հիվանդության ելքը։ Սրունքի խորանիստ երակների թրոմբոզի կանխարգելման համար նշանակում են հեպարինի կամ ցածր մոլեկուլյար հեպարինի` ֆրաքսիպարին, փոքր դեղաչափեր։ Միմիկ մկանների պարեզի դեպքում անհրաժեշտ են ցանցաթաղանթի պաշտպանման միջոցներ` ակնային կաթիլներ, սպեղանի գիշերը։ Կարևոր նշանակություն ունեն վաղ ռեաբիլիտացիոն միջոցառումները, որոնք ներառում են մերսում, բուժական ֆիսկուլտուրա, այլ ֆիզիոթերապևտիկ միջոցներ` պարաֆինային ապլիկացիաներ, մագնիտոթերապիա, ռադոնային և լոգանքներ, էլեկտրոստիմուլյացիա և այլն։


Կանխատեսումը
Լրիվ վերականգնում 70 %դեպքերում, 15 %հիվանդների մոտ պահպանվում են հաշմանդամություն առաջացնող, արտահայտված մնացորդային պարալիչները։ 2և5 % դեպքերում լինում է ռեցիդիվ և կազմավորվում է քրոնիկ ռեցիդիվող պոլինևրոպաթիա։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հ.Մ. Մանվելյան
"Նեյրոֆարմակոլոգիա"

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին