ԳինեկոմաստիաԿՆԱՍՏԻՆՔՈԻԹՅՈՒՆ
Այս անվան տակ հասկանում են տղաների կրծքագեղձերի այս կամ այն չափերի, իսկ առանձին դեպքերում նաև կանացի կրծքագեղձերի նմանվող մեծացում։ Լինում է ինչպես գեղձածորանների, այնպես էլ շարակցական հյուսվածքի գերաճ (հիպերպլազիա)։

Ամենից հաճախ գինեկոմասթիան նկատվում է պատանիների մոտ՝ սեռական հասունացման շրջանում, ըստ որում այդ տարիքի յուրաքանչյուր երկու պատանիներից մեկի մոտ կրծքագեղձերը չափավոր մեծանում և ուռչում են, որոնք հաճախ կարծր և ցավոտ են լինում։ Ոմանց մոտ այս երևույթը միակողմանի է։ Կնաստինքության պատճառը դեռևս վերջնականապես պարզված չէ։ Սովորաբար այն վերագրում են երեխաների օրգանիզմում էսթրոգենաանդրոգենային բալանսի խախտմանը և հիպոֆիզի սեռահակ (գոնադոտրոպ) հորմոնների գերարտադրմանը։ Բնականոն՝ պատանեկան գինեկոմասթիան համարվում է ֆիզիոլոգիական երևույթ և բժշկական միջամտություն չի պահանջում։ Կրծքագեղձերը կարող են մեծանալ նաև որոշ դեղամիջոցների, օրինակ՝ էսթրոգենների, անդրոգենների, գոնադոտրոպինի, դիգիտալիսի, իզոնիազիդի և ռեզերպինի քիչ թե շատ երկարատև և մեծ դեղաչափերի օգտագործումից։ Լինում է և այսպես կոչվող ընտանեկան դոմինանտային գինեկոմասթիա առանց հիպոգոնադիզմի։ Վերջինս արտահայտվում է գեղձային հյուսվածքի գերաճով, որը և պահպանվում է երեխայի մոտ մինչև նրա հասուն տարիքը։ Պետք է նկատի ունենալ նաև, որ մինչև սեռական հասունացումը պատանիների մոտ նկատվող այսպես կոչվող իդիոպաթիկ գինեկոմասթիան սկիզբ է առնում առանց որևէ ներզատական կամ մարմնական ախտահարումների։

Կարևոր է առանձնացնել ներզատական կամ մարմնական հիվանդությունների հետ կապված ախտանշային կնաստինքությունները, երբ վերջինս հանդես է գալիս որպես հիմնական հիվանդության ախտանիշներից մեկը (օրինակ՝ ամորձիների կամ մակերիկամների ֆեմինիզացնող (կանացիացնող) ուռուցքը, Կլայնֆելտերի համախտանիշը, ճարպասեռական դիստրոֆիան, լյարդի քրոնիկական հիվանդությունները, տուբերկուլոզը և այլն)։

Եթե կրծքագեղձերը մեծանում են միայն ճարպային հյուսվածքի հաշվին և գեղձային նյութը չի շոշափվում, ապա այն համարվում է կեղծ գինեկոմասթիա, հակառակ դեպքում, ինչպես օրինակ՝ Կլայնֆելտերի համախտանիշով հիվանդների մոտ, լինում է իսկական գեղձային հյուսվածք։ Այս դեպքում անհրաժեշտ է դիմել

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին