GV-ը ՄՎ-ի ամենանշանակալի հարուցիչներից մեկն է, սակայն նրա պատճառագիտական նշանակության մասին դրույթները կարիք ունեն վերանայման: GV-ն առաջին անգամ անջատվել է ոչ յուրահատուկ ուրեթրիտով հիվանդ տղամարդու մեզից, ապա նրա սեռական զուգընկերուհու արգանդի վզիկային խողովակից: Gardnerella vaginalis-ը կամ ընտրական-անօդակյաց, կատալագաբացասական և օքսիդազաբացասական, հեմոօրգանոտրոֆ, անկանոն ձև ունեցող (պլեոմորֆ), մանր (0,5 մկմ տրամագծով և 1,5-2,5 մկմ երկարության), պատյան չունեցող, էնդոսպորներ չառաջացնող, գրեթե անշարժ (բնորոշ են կիսալուսնաձև թույլ շարժումները) մանրէ է: Նրա նյութափոխանակությունն ընթանում է, այսպես կոչված, խմորման տիպով հիդրոլիզում են հիպպուրատը և հեմոլիզում մարդու արյունը:

GV-ը հեշտոցի նորմալ միկրոբիոցենոզի կարևոր ներկայացուցիչներից է, որը մակրոօրգանիզմի հետ գտնվում է կոմենսալային փոխհարաբերությունների մեջ: Այն հայտնաբերվում է ոչ միայն ՄՎ-ով հիվանդների, այլ նաև գործնականում առողջ 5-60% կանանց մոտ: Այդ բանի ապացույց է հանդիսանում GV-ի առկայությամբ ազատ ռադիկալային գործընթացների, ինչպես նաև հակառադիկալային և հակագերօքսիդային ֆերմենտների ակտիվության (ֆագոցիտոզի չափանիշներ) բացակայությունը: GV-ը սկսում է ուժգնորեն բազմանալ հատկապես այն ժամանակ, երբ անբարենպաստ տարբեր գործոնների ազդեցությամբ խախտվում է հեշտոցի միկրոֆլորան, որը դրսևորվում է լակտոմանրէների քանակի անկմամբ, որն, իր հերթին, հանգեցնում է կաթնաթթվի խտության նվազման և թՌի հիմնայնացման (pH> 4,5): Արտադրվում են կատաբոլիկ ֆերմենտներ (դեկարբոքսիլազա և ամինոպեպտիդազա), որոնք ճեղքում են բջջային սպիտակուցնեիին և ամինաթթուներին, որի արդյունքում գոյանում են թռչող ամիններ (պուտրեսցին, կադավերին, տրիէթիլամին): Նրանք բարձրացնում են հեշտոցի pH-ը` արտադրուկին տալով նեխած ձկան յուրահատուկ տհաճ հոտ: pH-ի բարձրացումն էլ ավելի է նպաստում GV-ի զարգացմանը:

Հեշտոցի էպիթելի վրա մանրէային պոլիամինների (ինչպես նաև քացախաթթվի, կաթնաթթվի, մրջնաթթվի և GV-ի ֆերմենտացիայի մյուս վերջնական արգասիքների) ցիտոտոքսիկ ազդեցությունը արտահայտվում է շերտազատումով և տրանսուդացիայով(հեշտոցային արտադրություն է դիտարկվում): GV-ը շրջափակում է էպիթելային շերտազատվող նշյալ բջիջներին նրանց տալով յուրօրինակ այսպես կոչված «վճռորոշ բջիջների» տեսք: Վերջին տարիներին GV-ի հանդեպ համաշխարհային բժշկագիտության ուշադրության բևեռումը պայմանավորված է նրա կանցերոգենեզի գործընթացին ունեցած հնարավոր մասնակցության մասին ստացված նորագույն տեղեկատվությամբ: Համաճարակաբանական կապ է հայտնաբերվել արգանդի վզիկ՚ր նեոպլաստիկ գործընթացների և GV-ի առկայության միջև: Անվերապահ-օդակյացների նյութափոխանակության արդյունքում անջատվում են նիտրոզոամիններ, որոնք կանցերոգենեզի կոֆերմենտներ են:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին