Ֆոլիկուլիտը (folliculitis) Բնորոշվում է կարմիր գույնի, սիսեռից մինչ բալի մեծությամբ, ցավոտ հանգույցիկների ցանավորումով՝ երբեմն պսակավորված պուստուլայով, որից դուրս է թափանցել մազը։ Պահպանվելով մի քանի օր, հանգույցիկները կամ ներծծվում են, կամ թարախակալվում (վերածվելով ոչ մեծ թարախակույտի) և բացվում։ Տեղակայումը բազմապիսի է։ Ամենից հաճախ խորը ֆոլիկուլիտի տարրերը հայտնվում են օստիոֆոլիկուլիտների ցանավորման հետ մեկտեղ՝ առաջացած լինելով նույն պատճառներից։ Նրանց մեկուսացված ցանավորումը պատահում է երբեմն գլխի մազածածկ մասի և պարանոցի ետին մակերեսի վրա։ Լավացումից հետո մնում է ոչ մեծ կետային սպի։

Հյուսվածաախտաբանորեն խոր ֆոլիկուլիտի զարգացումն սկսվում է ֆոլիկուլի շուրջը բորբոքային ինֆիլտրատի առաջացումով բաղկացած նեյտրոֆիլներից ու լիմֆոցիտներից։ Հաջորդականորեն ինֆիլտրատը ներթափանցում է ֆոլիկուլի պատերից ներս և հանգեցնում Է վերջինիս թարախային լուծմանը և մահվանը։

Բուժումը։ Ախտահարված օջախների շփում 2 %-անոց սալիցիլային կամ կամֆորային սպիրտով։ Առանձին տարրերին քսել անիլի֊նային ներկերի սպիրտային լուծույթ կամ մաքուր իխթիոլ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին