Ֆիբրոման, որն անվանում են նաև թելքուռուցք, շարակցական հյուսվածքի տարրերից (ֆիբրոբլաստ, ֆիբրոցիտ և կոլագենային թելիկներ) առաջացող բարորակ ուռուցք է: Այն առավել հաճախ հայտնաբերվում է մաշկի և լորձաթաղանթների վրա, ինչպես նաև արգանդի հյուսվածքներում: Ֆիբրոմաները կլոր, պինդ հանգույցներ են, որոնք հաճախ լինում են ոտիկի վրա: Շոշափելիս ցավոտ չեն: Ֆիբրոման ախտորոշվում է ուռուցքի հյուսվածաբանական հետազոտության մեթոդներով: Բուժումը վիրահատական է, ելքը` բարենպաստ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին