ֆարինգոմիկոզՖարինգոմիկոզն ըմպանի լորձաթաղանթի սնկային ախտահարումն է: Հիվանդները սովորաբար գանգատներ չեն ներկայացնում. հիվանդությունը հայտնաբերվում է պատահաբար, երբ դիտվում են լեզվի, քմային նշիկների կամ աղեղների լորձաթաղանթի մակերեսից վեր բարձրացող սպիտակադեղնավուն, կոնաձև գոյացություններ:

Հիվանդության պատճառը բերանի խոռոչի սապրոֆիտ սնկային բնակիչ Leptotrix buccalis է:

Էպիթելի գերեղջերացումն ընդգրկում է լորձաթաղանթի փոքր հատվածները, որտեղ գոյանում են 2և3 մմ բարձրությամբ, ստորադիր հյուսվածքներին ամուր կպած կոնաձև ցցվածքներ: Դրանք կարող են հայտնաբերվել լեզվի, փափուկ քիմքի, նշիկների կամ բերանըմպանի այլ հատվածների վրա:

Բուժումը ներառում է դեկամինի 1 հաբ, օրը չորս անգամ երկու շաբաթվա ընթացքում և խինոզոլի լուծույթ ողողման համար:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին