Ըմպանի լորձափաղանթի սուր բորբոքումն է: Հիմնականում հանդիպում է այլ հիվանդությունների հետ համակցված (գրիպպ, ինֆեկցիոն հիվադություններ): Որպես առանձին հիվանդություն զարգանում է ըմպանի լոիձաթաղանթի վրա ալկոհոլի, ծխախոտի, սառը և տաք սնունդի անմիջական ազդեցության հետևանքով:

Կլինիկական պատկեր

Հիվանդներըը գանգատվում են ըմպանում քորից,տհաճ զգացողությունից,կլման ակտի ցավոտությունից (ցավը առավել սուր է թուքը կուլ տալիս): Ընդհանուր վիճակը տուժում է հազվադեպ:Մարմնի ջերմաստիճանը նորմալ է կամ սուբֆեբրիլ:

Ֆարինգոսկոպիան ըմպանի ինչպես նաև քմային նշիկների լորձաթաղանթը հիպերէմիկ է , տեղևտեղ կարող են լինել լորձաև թարախային փառ:Շատ հաճախ ըմպանի հետին պատին տեսանելի են առանձին ֆոլիկուլներ’ ալ կարմիր հատիկների տեսքով: Մինչև երկու տարեկան երեխաների մոտ հիվանդությունը ընթանում է ավելի ծանր’ քիթըմպանի լորձաթաղանթի ախտահարմամբ, քթային շնչառության խանգարումով:

Սուր ֆարինգիտը անհրաժեշտ է դիֆերենցել կատառալ անգինայից:

Բուժումը և հիմնականում տողային է: Նշանակվում են ողողումներ խոտաբույսերի թուրմով և հակասեպտիկ լուծույթներով: Խորհուրդ է տրվում նաև տաքացնող կոմպրեսներ պարանոցին:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին