ֆարինգիտՆկարագրություն. Ֆարինգիտը (Ըմպանաբորբ), իրենից ներկայացնում է ըմպանի լորձաթաղանթի բորբոքային գործընթաց։

Պատճառներ
Մեծամասամբ ըմպանաբորբը լինում է սուր շնչառական հիվանդությունների, գրիպի վարակի և այլ հիվանդությունների հետևանք: Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է առաջանալ ըմպանի լորձաթաղանթի վրա տարբեր գործոնների անմիջական ազդեցությունից: Սա հատկապես պատահում է, որբ բերանով սառը օդ են շնչում, նույն ազդեցությունն է թողնում նաև շատ տաք կամ սառը սնունդը, ծուխը, ալկոհոլը և այլն:

Պաթոգոնեզ
Հիվանդության սուր տիպի ժամանակ կոկորդում ի հայտ է գալիս չորության, քերծման զգացում, ականջներում՝ ծակծկոց ։ Ջերմաստիճանը սովորաբար բնականոն է կամ քիչ է բարձրանում, հիվանդի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար։ Սակայն հիվանդության ժամանակին կանխարգելման ու բուժման միջոցառումներ չձեռնարկելու դեպքում նա վերածվում է քրոնիկական տիպի, որի ժամանակ ըմպանում կուտակված մածուցիկ լորձը վերածվում է բարենպաստ պայմանի` մշտական հազի առկայության համար:
Քրոնիկական ըմպանաբորբի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում քրոնիկական հարբուխը, քթի հավելյալ ծոցերի թարախային բորբոքումները, նյութափոխանակության խանգարումը, սրտի, երիկամների հիվանդությունները և այլն։ Հիվանդության առաջացմանը նպաստում են նաև մասնագիտական վնասակարությունները: Սրանց թվին կարելի է դասել`
1.օդի չորությունը
2.ջերմաստիճանի կտրուկ տատանումները
3.փոշին

Կանխարգելում/Բուժում
Հիվանդության ախտանիշները ճիշտ ժամանակին չվերացնելու և բժշկի չդիմելու հետևանքով ըմպանի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքումը բերում է վերջինիս սրացման:
Ըմպանաբորբի կանխարգելման համար կարևոր գործոն է հանդիսանում նաև օրգանիզմի կոփումը։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին