Սուր հանգուցային էրիթեման (erythema nodosum acutum) մի հիվանդություն է, որը բնորոշվում է մեկ կամ մի քանի օրվա րնթացքում ցավոտ, բորբոքային հանգույցնկւի ցանավորումով՝ բալից մինչև աղավնու ձվի մեծության, աղոտ ուրվագծերով, ներդրված բուն մաշկ ու ենթամաշկային բջջանքի հաստության մեջ։ Մաշկը նրանց վրա, ներկված է սկզբում՝ վառ վարդագույն, այնուհետև՝ կանգային կապտավուն գույնով։ Սովորաբար տեղակայվում է սրունքների մաշկի վրա (հատկապես նրանց առաջնային մակերեսը), որպես կանոն, սիմետրիկորեն։ Ավելի սակավ դիտվում է հանգույցների միակողմանի գոյացում ազդրի, հետույքի, նախաբազկի մաշկում։

Մաշկային ախտահարումը շատ անգամ ուղեկցվում է օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացմամբ, մինչև 38-39 C, գլխացավերով, ընդհանուր տկարությամբ, ջարդվածությամբ, երբեմն հոդացավերով։ Ոչ հազվադեպ, հիվանդությանը նախորդում է անգինան։ Պահպանվելով 10-12 օր, հանգույցներն աստիճանաբար տափակելով, ներծծվում են, ըստ որում մաշկը նրանց վրա փոխում է իր գույնը՝ կապտա-կարմրից դեպի կանաչավուն, դեղնավուն, մինչև շագանակագույնը։ Հանգույցների քայքայում երբեք չի դիտվում։ Կայուն փոփոխություններ չեն մնում։ Հիվանդության ընդհանուր տևողությունն է 15-20 օր։ Կրկնումնեը, որպես կանոն, չեն առաջանում։ Հանգուցային էրիթեման ամենից հաճախ դիտվում է երիտասարդ կանանց, ոչ հազվադեպ երեխաների մոտ։

Հյուսվածաախտաբանությունը։ Ենթամաշկային բջջանքի ու բուն մաշկի խորանիստ բաժինների մանր անոթների շուրջը բորբոքային ինֆիլտրատ` բաղկացած նեյտրոֆիլներից, ավելի պակաս չափով՝ լիմֆոցիտներից ու հիստիոցիտներից։ Ինֆիլտրատի մեջ հանդիպում են արյունազեղումներ։

Ախտապատճառները և ախտածնությունը։ Սուր հանգուցային էրիթեման բազմաէթիոլոգիկ հիվանդություն է, որը զարգանում է որպես ալերգիկ ռեակցիայի արտահայտություն՝ ի պատասխան արյան ճանապարհով տարածվող զանազան վարակական ու երբեմն տոքսիկ ազդակների։ Դրանցից հատուկ ուշադրության են արժանի ստրեպտոկոկերը (հաճախակի սկիզբը անգինայով, երբեմն արյան ցանքսի դրական արդյունքները), ինչպես նաև (հատկապես երեխաների մոտ) տուբերկուլոզային վարակը։ Զգալիորեն ավելի պակաս է հաստատվում կապը այնպիսի ինֆեկցիաների հետ, ինչպիսիք են սիֆիլիսը, խոր տրիխոֆիտիան, բորը և այլն, որոշ դեպքերում` դեղանյութերի հետ։

Ախտորոշումը։ Հանգուցային էրիթեմայի կլինիկական ախտորոշումը դժվարություններ չի ներկայացնում։ Ավելի բարդ խնդիր է ներկայացնում պատճառագիտական ախտորոշումը, որը պահանջում է հիվանդի բազմակողմանի քննություն, հատուկ ուշադրություն դարձնելով (հատկապես երեխաների մոտ) տուբերկուլոզային վարակի հնարավորության վրա (կրծքավանդակի ռենտգենադիտումներ, տոլբերկուլինային փորձեր)։

Բուժումը։ Լավ արդյունք են տալիս հակաբիոտիկները։ Եթե ախտահարումը կապված է տուբերկուլոզային վարակի հետ, նշանակում են ֆթիվազիդ։ Խորհուրդ է տրվում օգտագործել կալցիումի քլորիդ կամ կալցիումի գլյուկոնատ, վիտամիններ (ասկորբինաթթու, ռուտին)։ Անհրաժեշտ է պահպանել խիստ անկողնային ռեժիմ։ Տեղային՝ բամբակե տաք փաթաթաններ, տաքացնող կոմպրեսներ իխթիոլի 10 %-անոց լուծույթով։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին