Երիկամների խոշոր զարկերակների թրամբոզն և էմբոլիան երիկամային անբավարարության համեմատաբար հաճախ հանդիպող պատճառներից են, հատկապես տարեց մարդկանց մոտ: Ախտորոշումը ոչ միշտ է ակնհայտ: Երիկամների զարկերակների (ԵԶ) թրոմբոզը առաջանում է վնասվածքների, աթերոսկլերոզի և բորբոքման պատճառով: Էմբոլիան հետևանք է արտաերիկամային անոթներից էմբոլի ներթափանցման: Ամենից հաճախ էմբոլը պոկվում է մագիստրալ որևէ անոթի աթերոմատոզ սկավառակից, կամ սրտի ձախ կեսի առպատային թրոմբից, կամ վեգետացիայից: Չի բացառվում էմբոլի ներթափանցումը երակներից. օվալ պատուհանի կամ միջնախասրտային միջնապատի դեֆեկտի դեպքում (պարադոքսալ էմբոլիա): Դեպքերի 15-30% ԵԶ էմբոլիան լինում է երկկողմանի:

Կլինիկական պատկերը կախված է օկլուզիայի զարգացման արագությունից և վնասված անոթների տրարամագծից ու քանակից: Օկլուզիայի և երիկամի հաջորդող ինֆարկտի սիմպտոմներն են՝ հանկարծակի ցավը գոնկատեղում, ցավոտություն գոտկատեղին հարվածելիս, տենդը, հեմատուրիան, լեյկոցիտոզը, սրտխառնոցը, փսխումը: Ինֆարկտի դեպքում շիճուկում բարձրանում է ֆերմենտների քանակը: Սկզբում ԱՍՏ, ապա ԼԴԳ, որը ամենավստահեղի ցուցանիշն է, ապա հիմնային ֆոսֆոտազան: Նրանց ակտիվությունը հետո նվազում է նույն հերթականությամբ: Մեզում նույնպես Բարձրանում է ԼԴԳ և հիմնային ֆոսֆոտազի ակտիվությունը: Երիկամային ֆունկցիան արագ ընկնում է և երկկողմանի վնասման դեպքում շուտով զարկանում է օլիգուրիկ Ս.Ե.Ա.: Մի երիկամի աստիճանաբար զարգացող օկլուզիան կարող է ընթանալ ասիմպտոմատիկ, ինչպես աթերոսկլերոզի դեպքում: Երիկամի ինֆարկտի դեպքում վնասված օջախի շրջակա գոտում մեծանում է ռենինի արտադրությունը, որը կարող է հանգեցնել հիպերտենզիայի, անցողիկ կամ կայուն:
Ախտորոշումը հաստատվում է երիկամային արթերիոգրաֆիայով:

Բուժումը
ԵԶ սուր օկլուզիան պահաջում է կոմպլեքսային բուժում. վիրաբուժական միջամտություն, անտիկոագուլանտների նշանակում և սիմպտոմատիկ բուժում, այդ թվում և հիպոտենզիվներ: Բուժական տակտիկան կախված է հիվանդի ընդհանուր վիճակից, հաշվի առնելով վիրահատական ռիսկը, և այն հանգամանկից, թե որքա՞ն է ծավալուն օկլուզիան և իշեմիզացված հյուսվածքի զանգվածը: Միակողմանի վնասման դեպքում սովորաբար բավարար է անտիկոագուլանտներով բուժումը և սիմպտոմատիկ թերապիան: Երկկողմանի վնասման դեպքում վիրաբուժական և կոնսերվատիվ բուժումների արդյունքները համարյա նույն են: ԵԶ սուր օկլուզիայի դեպքում մահացությունը կազմում է 25%, հիմնականում արտաերիկամային բարդություններից: Խրոնիկական բնույթի երիկամների իշեմիայի դեպքում նախընտրելի են  անոթների վերականգնողական վիրահատությունները, քանի որ դրանք հաճախ հնարավորություն են տալիս վերականգնել երիկամային ֆունկցիան և կարգավորել ԶՃ:

Աթերէմբոլիա
Այս վիճակը պայմանավորված է փոքր (150-200 մկմ) զարկերակների աթերոսկլերոտիկ սկավառակների բազմաթիվ մասնիկներով խցանմամբ: Ընդ որում նման միկրոէմբոլներ, բացի երիկամները, կարող են հանդիպել նաև այլ օրգաններում. գլխուղեղում, աչքի ցանցաթաղանթում, մկաններում, ենթաստամոքսային գեղձում և այլ օրգաններում: Հիմնականում պատահում է տարեց, աթերոսկլերոզով տառապող մարդկանց մոտ, հատկապես աորտայի և խոշոր զարկերակների վրա մեծ ու փոքր մջամտություններից հետո: Սակայն հնարավոր են նաև սպոնտան աթերէմբոլիաներ: Սիմպտոմներն են. երիկամային ֆունկցիայի հանկարցահաս կամ աստիճանական վատացումը, ոչ մեծ պրոտեինուրիա, միկրոհեմատուրիա և լեյկոցիտուրիա: Դիուրեզի պահպանված լինելը, կամ օլիգուրիայի զարգացումը կախված է վնասվածության ծավալից: Երիկամների իշեմիան կարող է առաջացնե զարկերակային հիպերտենզիա, կամ ավելի ծանրացնել այն:

Ախտորոշելը դժվար է: Դրա մասին կարելի է մտացել օֆթալմոսկոպիկ աչքի ցանցաթաղանթի վրա խոլեսթերինային էմբոլներ հայտնաբերելու դեպքում, բայց ախտորոշումը կարելի է հաստատել միայն երիկամի բիոպսիայի միջոցով, որով հայտնաբերվում են մանր զարկերակներում խոլեսթերինային բյուրեղներ: Նման բյուրեղներ հայտնաբերվում են նաև մկաններում և մաշկում: Բուժումը սիմպտոմատիկ է:

Երիկամների երակների թրոմբոզ
Մեկ կամ երկու երիկամային երակների թրոմբոզը դա մի շարք վիճակների բարդություն է: Դրանցից որոշները առաջացնում են երիկամի արյան հոսքի տեղային խանգարումներ, մյուսները մակարդելիության ընդհանուր բարձրացում (հղիություն, օրալ կոնտրացեպտիվներ, նեֆրոտիկ համախտանիշ, ջրազրկում հատկապես ծծկեր երեխաների մոտ):

Երիկամների երակների թրոմբոզի և էմբոլիայի արտահայտման երևույթները
-Սուր երիկամային անբավարարություն
Հարաճող ազոտեմիա հաստատված ռենովասկուլյար հիպերտոնիայի ֆոնի վրա: Անհայտ էթիոլոգիայի հարաճող ազոտեմիա, տարեց մարդկանց մոտ, այս թվում համակցված կայուն զարկերակային հիպերտենզիայի հետ:

Զարկերակային հիպերտենզիա և ազոտեմիա երիկամի փոխպատվաստումից հետո.
Երիկամային երակների թրոմբոզի պատճատները.
-    վնասվածքներ,
-    ճնշում դրսից (ավշահանգույցներ, աորտայի անևրիզմա, ուռուցքներ),
-    երիկամի քաղցկեղի ներսձռում,
-    ջրազրկում (ծծկեր երեխաների մոտ),
-    նեֆրոտիկ համախտանիշ,
-    հղիություն և օրալ կոնտրացեպտիվների ընդունում
Նեֆրոտիկ համախտանիշով հիվանդների մոտ, մանավանդ մեմբրանոզ նեֆրոպաթիայի դեպքում և որոշ չարորակ ուռուցքների դեպքում երիկամային երակների թրոմբոզը զարգանում է 10-50% դեպքերում: Իր հերթին թրոմբոզը կարող է խորացնել պրոտեինուրիան, բայց հազբադեպ է բերում նեֆրոտիկ համախտանիշի:

Կլինիկական պատկերը պայմանավորված է թրոմբոզի ծավալից և զարգացման արագությունից: Սուր թրոմբոզը, որպես կանոն, պատահում է երեխաների մոտ, և հանդես է գալիս Ս.Ե.Ա հանկարծակի զարգացումով: Հաճախ դիտվում են տենդ, ցավեր գոնկատեղում, լեյկոցիտոզ, հեմատուրիա: Հեմոռագիկ ինֆարկտը և երիկամի պատռվելը կարող են հանգեցնել հեմոռագիկ շոկի: Երիտասարդների մոտ երիկամային երակների թրոմբոզը հանդես է գալիս Ս.Ե.Ա.  սուր կան աստիճանական զարգացումով: Նկատվում են պրոտեինուրիա, հեմատուրիա, հաճախ նպաստավոր պայմանների ֆոնի վրա (նեֆրոտիկ համախտանիշ, հղիություն և այլն): Տարեց մարդկանց մոտ հիմնականում ընթանում է դանդաղ զարգացող թրոմբոզ, որի միակ արտահայտությունը կարող է լինել թոքային զարկերակի թրոմբոզ (Թ.Զ.Թ) կամ զարկերակային հիպերտենզիայի զարգացումը: Ախտորոշման առումով ամենաարդյունավետը երիկամային երակների ֆլեբոգրաֆիան է, որը օկլուզիայի տեղում հայտնաբերում է թրոմբը:

Բուժումը անց է կացվում հակակոագուլանտներով, որը նպատակ է հետապնդում Թ.Զ.Թ կանխարգելում: Կա նաև կարծիք, որ այս պարագայում լավանում է նաև երիկամային ֆունկցիան և նվազում պրոտեինուրիան: Հուսադրող արդյունք է տալիս ստրեպտոկինազի նշանակումը: Հազվադեպ լինում է երակի սպանտան ռեկանալիզացիա: Կյանքին վտանգ սպառնացող ինֆարկտի և ծծկեր երեխաների մոտ ցուցված է նեֆրէկտոմիա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին