Տարբեր պատճառագիտական գործոններով  պայմանավորված հիվանդությունների խումբ է, որոնք ընթանում են առավելապես երիկամների խողովակների և ինտերստիցիալ հյուսվածքի ախտահարմամբ: Տուբուլոինտերստիցիալ հիվանդությունների (ՏԻՀ) հիմնական պատճառները.

I. Տոքսիններ
Էկզոգեն` անալգետիկ նեֆրոպաթիա; կապարային նեֆրոպաթիա, այլ նեֆրոտոքսիկ նյութեր (հակաբիոտիկներ, ցիկլոսպորին, ռենտգենակոնտրաստ նյութեր, ծանր մետազներ)
Էնդոգեն. Սուր միզաթթվային նեֆրոպատիա, Ուրատային նեֆրոպաթիա, Երիկամների ախտահարում հիպերկալցիեմիայի դեպքում, Երիկամների ախտահարում հիպոկալիեմիայի դեպքում, Այլ մետաբոլիկ նեֆրոպաթիաներ (օքսալատուրիա, ցիստինոզ, Ֆաբրիի հիվանդություն)
II. Չարորակ նորագոյացություններ. լիմֆոմաներ, լիմֆոգրանուլեմատոզ, լեյկոզներ, միելոմային հիվանդություն
III. Իմունային հիվանդություններ. Ալերգիկ ինտերստիցիալ նեֆրիտ, Շեգրենի համախտանիշ, Ամիլոիդոզ, Տրաստպմանտատի отторжение, Պաթոլոգիկ իրավիճակներ (գայլախտային,  հակամարմնային գլոմերուլոնեֆրիտներ և այլն), երբ համակծված  են տուբուլոինտերստիցիալ և գլոմերուլյար  ախտահարումներ, ՄԻԱՎ նեֆրոպաթիա
IV. Անոթային հիվանդություններ. Հիպերտոնիկ նեֆրոսկլերոզ, Աթերոէմբոլիա, Երիկամների ախտահարում մանգաղաձև բջջային  անեմիայի ժամանակ,Սուր խողովակային նեկրոզ
V. Երիկամների ժառանգական հիվանդություններ. Ֆանկոնիի հիվանդություն, Ալպորտի համախտանիշ, Միջուկային կիստոզ հիվանդություն, Սպունգանման երիկամ, Երիկամների պոլիկիստոզ
VI. Վարակային ախտահարում. Սուր պիելոնեֆրիտ, Խրոնիկական պիելոնեֆրիտ
VII. Այլ. Միզուղիների խրոնիկական օբստրուկցիա, Միզապարկ-միզածորանային ռեֆլյուքս, Ճառագայթային նեֆրիտ

Ըստ կլինիկական և մորֆոլոգիական պատկերի տարբերում են սուր և խրոնիկական ՏԻՀ: Վերջիններս կարող են զարգանալ սուր ՏԻՀ-ից հետո, եթե վնասող գործոնի ազդեցությունը շարունակվում է, կամ կարող է լինել առաջնային խրոնիկական, եթե վնասող գործոնը արտահայտված չէ, բայց տևական է: Սուր ձևերը բնութագրվում են ինտերստիցիալ հյուսվածքի այտուցով, հաճախ զուգակցված կեղևային և միջուկային հյուսվածքների նեյտրոֆիլային ինֆիլտրացիայով և խողովակների օջախային մեռուկացմամբ: Խրոնիկական ձևերը` ինտերստիցիալ ֆիբրոզով, ինֆիլտրացիայով (լիմֆոցիտներով և մակրոֆագներով) և խողովակների տարածուն ախտահարմամբ (ատրոֆիա, բազալ թաղանթների հաստացում): Քանի որ մորֆոլոգիական փոփոխությունները երիկամներում միատիպ են  ՏԻՀ-ի նոզոլոգիական ախտորոշումը բիոպսիայի միջոցով գրեթե հնարավոր չէ: Բացի ալերգիկ ինտերստիցիալ նեֆրիտից, երբ առկա է էոզինոֆիլուրիա, մեզի նստվածքում նույնպես սպեցիֆիկ փոփոխություններ չեն հայտնաբերվում: Խողովակների և ինտերստիցիալ հյուսվածքի կազմաբանական փոփոխությունների հետևանքով երիկամներում տեղի են ունենում  ֆունկցիանոլ խանգարումներ:

Պրոքսիմալ խողովակների ախտահարումը կարող է արտահայտվել ռեաբսորբցիայի ընտրողական խանգարումներով և որպես հետևանք հիպոկալիեմիայով, ամինոացի-դուրիայով, գլյուկոզուրիայով ֆոսֆատուրիայով, ուրիկոզուրիայով, բիկարբոնատուրիայով (վերջինս բերում է երիկամային պրոքսիմալխողովակային ացիդոզի):

Այս բոլոր խանգարումների համակցումը անվանում են Ֆանկոնիի համախտանիշ: Սպիտամիզությունը սրա դեպքում չափավոր է (2գ/օր-ից ոչ ավել): ՏԻՀ-ի առավել ծանր հետևանքներ գրանցվում են  կոնցենտրացիոն ֆունկցիայի և pH ը կարգավորող մեխանիզմների   խանգարումների ժամանակ: Հիվանդության  վաղ շրջանում կարող է զարգանալ հիպերքլորեմիկ ացիդոզ: Այս հիվանդների մոտ գործող խողովակների քանակի պակասելու պատճառով նվազում է ամոնիումի իոնների առաջացումը (մեզի բուֆերներից մեկը) և H+ իոնների էքսկրեցիան: Առավելապես դիստալ և հավաքող խողովակների ախտահարումը (ամիլոիդոզ, խողովակների խրոնիկական օբստրուկցիա) բերում է դիստալխողովակային ացիդոզի: Երիկամների միջուկային հյուսվածքի ախտահարման ժամանակ (անալգետիկ նեֆրոպաթիա, մանգաղաձև բջջային անեմիա) խանգարվում է կոնցենտրացիոն ունակությունը, որպես հետևանք առաջացնելով նիկտուրիա և պոլիուրիա:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին