Երակների հանգուցավոր լայնացումն իրենից ներկայացնում է երակների հիվանդություն, որը բնորոշվում է երակների չափերի մեծացմամբ, ինչպես նաև նրանց ձևի փոփոխությամբ: Հիվանդության համար բնորոշ է նաև երակների առաձգականության նվազեցումը։ Երակների հանգուցավոր լայնացման ժամանակ ախտահարվում են առավելապես ստորին վերջույթների մակերեսային երակները, ինչպես նաև ուղիղ աղիքի երակային հյուսակները:

Պատճառներ
Հիվանդության առաջացմանը նպաստում են երակային համակարգով արյան հետհոսքը դժվարացնող պայմանները, սրա վառ օրինակներ են որոշ մասնագիտության տեր մարդիկ`
1. խոհարարներ
2.գործակատարներ
3.վարսավիրներ
Հիվանդության առաջացմանը նպաստում են նաև երակային պատի բնածին թուլությունը, ինչպես նաև երակային փականների անբավարարությունը։ Ավելի հաճախ հիվանդությունը հանդիպում է ստորին վերջույթների երակների հանգուցավոր լայնացման տեսքով: Այս հիվանդության ժամանակ լայնացած երակները երևում են մաշկի տակից ոլորվող հանգույցների տեսքով։ Սնուցման խանգարման հետևանքով այդ մասում մաշկը խիստ բարակում է, ինչի արդյունքում մաշկի վրա առաջանում են մուգ դարչնագույն կամ գորշ բծեր: Հիվանդությունը առավել հաճախ հանդիպող դեպքերում ուղեկցվում է վերջույթների այտուցով։ Հիվանդները շուտ են հոգնում, նրանց ոտքերում զգացվում է ծանրություն և սաստկացող ցավեր:

Պաթոգենեզ
Հիվանդության առաջխաղացման դեպքում վերջույթների այտուցն ավելանում է, իսկ քայլելը դառնում ցավոտ և դժվարին գործընթաց։ Լայնացած երակներում առաջացող փոփոխությունները, ինչպես նաև արյան հոսքի դանդաղումը, բարենպաստ պայմաններ են ստեղծում բորբոքային գործընթացների առաջացմանը և անոթների խցանման համար:

Կանխարգելում/Բուժում
Հիվանդության առաջընթացը կանխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հետևողականորեն կատարել կանխարգելիչ բոլոր նշանակումները։ Այդ միջոցառումներն առավել արդյունավետ են հիվանդության առաջացման վաղ շրջանում: Առաջին հերթին ահնրաժեշտ է բնականոն արյան շրջանառության համար արգելք հանդիսացող բոլոր հնարավոր գործոնները։ Նստակյաց աշխատանքի դեպքում հիվանդ ոտքը պետք է լինի միայն հորիզոնական դիրքում: Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1-1,5 ժ մեկ քայլել։ Աշխատանքից հետո ոտքերի հանգստանալու համար ամենաբարենպաստ պայմաններից մեկը դանդաղ զբոսնելն է։ Լավ կանխարգելիչ միջոց է հանդիսանում նաև առաձգական բինտով փաթաթելը։ Կարելի է օգտագործել նաև առաձգական գուլպա: Երակների հանգուցավոր լայնացման արտահայտված տիպի դեպքում անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն՝ լայնացած երակների հեռացում։ Ետվիրահատական շրջանում բարենպաստ ազդեցություն ունի նաև բուժական ֆիզկուլտուրան։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին