Երակաբորբի (ֆլեբիտ) հարուցիչները տարբեր միկրոօրգանիզմներն են, ավելի հաճախ` ստրեպտոկոկերը: Սովորաբար երակաբորբն առաջանում է ստորին վերջույթների վրա` որպես վարակիչ հիվանդությունների, վարակված վերքերի, թարախակույտի, ինչպես նաև ֆլեգմոնի բարդություն: Կարող է ի հայտ գալ նաև ծննդաբերությունից հետո: Այն սովորաբար ուղեկցվում է երակների թրոմբոզով, որը հանգեցնում է թրոմբոֆլեբիտի: Միևնույն ժամանակ բորբոքային գործընթացը կարող է առաջանալ նախապես խցանված երակում:

Պաթոգենեզ
Տարբերում են սուր և քրոնիկական երիկամաբորբ: Սուր մակերեսային երիկամաբորբի ախտանշաններն են ցավերը, երակի երկարությամբ ենթամաշկային ճարպաբջջանքում պնդացումների առկայությունը, երբեմն մաշկի վրա կարմիր զոլերի առաջացումը, ջերմաստիճանի բարձրացումը և ընդհանուր թուլությունը: Քրոնիկական երակաբորբը երկարատև է` պարբերական սրացումներով: Խորանիստ երակների բորբոքման դեպքում ցավերը և ջերմաստիճանի բարձրացումը չեն ուղեկցվում տեսանելի տեղային փոփոխություններով:

Բուժում
Երակաբորբի առկայությունը ախտորոշում է բժիշկը: Անհրաժեշտ է ախտահարված վերջույթի հանգիստ:

Կանխարգելում
Երակաբորբի կանխարգելումն իրենից ենթադրում է մաշկի` հատկապես ոտնաթաթերի լավ խնամք, ինչպես նաև փոքր վնասվածքների և մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների ժամանակին բուժում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին