Էպիտիմպանիտով ( միջին ականջի բորբոքում) հիվանդները հաճախ գանգատվում են լսողության իջեցումից, ականջից տհաճ հոտով, երբեմն արյունա-թարախային արտադրությունից, գլխացավից քունքային շրջանում և ականջը մաքրելու ժամանակ գլխապտույտից:

Օտոսկոպիկ առկա է դեղնականաչավուն, խիստ տհաճ հոտով թարախի կուտակում, որը երբեմն խառնված է լինում խոլեստեատոմային զանգվածների հետ: Պերֆորացիան գտնվում է թմբկաթաղանթի չձգված մասում, և նրա եզրերը հասնում են մինչև ոսկրային օղը, ուր մտնում է այդ մասին համապատասխան թմբկաթաղանթը: Կարող է հայտնաբերվում է թմբկախորշի վերին հատվածների, էպիտիմպանալ գրպանի/ ատտիկ/ ոսկրային դեստրուկցիա: Մեծ մաս դեպքերում պերֆորացիան կարող է ընդգրկել ձգված մասից մի հատված: Կարող են դիտվել հյուսվածքային գրանուլյացիաներ, պոլիպներ և կաթնագույն խոլեստեատոմային զանգվածներ: Երբ ոսկրը քայքայվում է հորիզոնական/լատերալ/ կիսաբոլոր խողովակի/, որի ամպուլան մոտ է գտնվում անտրումի մուտքին/ շրջանում, ապա թարախը կոնտակտի մեջ է գտնվում թաղանթային լաբիրինթի հետ:

Այս դեպքում հիվանդների մոտ կզարգանա սրտխառնոց, փսխում, կամ անգամ թարախը հեռացնելու պահին կարող են ընկնել, որն էլ հենց վկայում է ներքին ականջի ոսկրային պատերի դեստրուկցիայի մասին: R-գրաֆիկ հայտնաբերվում են քունքային ոսկրի դեստրուկտիվ փոփոխություններ: Միջին և ներքին ականջների ոսկրային դեստրուկցիան առաջանում է կարիեսի և խոլեստեատոմային զանգվածների ազդեցության հետևանքով: Խոլեստեատոման կլորավուն զանգված է` կազմված արտաքին կենդանի էպիդերմիսի շերտից /մատրիքսից, որը հանդիսանում է խոլեստեատոմայի թաղանթը/ և քայքայված էպիդերմալ բջիջների պլաստերի մասսայից:

Բուժում կարող է լինել կոնսերվատիվ, սակայն գերադասելի է վիրահատական բուժումը: Վերջինսիս նպատակն է միջին ականջից թարախային արտադրության մաքրումը` միջին ականջի սանացիա, և բարդությունների կանխումը: Կատարվում է միջին ականջից թարախի և նեկրոտիկ զանգվածների մաքրում, որպեսի ընկճվի և հետագայում դադարեցվի օտորեան: Սա ավարտվում է միջին ականջի իրրիգացիայով ֆերմենտներ /տրիպսին, խիմոտրիպսին/, հակաբիոտիկներ, բորաթթվի սպիրտային լուծույթ պարունակող լուծույթներով` հատուկ կոնյուլայի միջոցով: Պոլիպները և գրանուլյացիաները, որոնք հաճախ են հանդիպում էպիտիմպանիտի դեպքում եւ պերֆորացիայի միջով աճում են դեպի արտաքին լսողական անցուղի, դրանք հեռացվում են տեղային անզգայացման տակ` հատուկ վիրաբուժական փոքրիկ աքցանների և մետաղական օղի օգնությամբ: Էպիտիմպանիտի դեպքում կատարվող վիրահատությունը կոչվում է ռադիկալ մաստոիդէկտոմիա: Վերջինիս նպատակն է հեռացնել միջին ականջի պաթոլոգիական հյուսվածքները`պտկաձև ելունի օդակիր խորշիկների քերումով, և ստեղծվում է մեկ ընդհանուր խոռոչ` արտաքին լսողական ասնցուղու, թմբկախորշի և պտկաձև ելունի միջև:

Ռադիկալ վիրահատությունը և ականջի հաղորդչական ապարատի դեստրուկտիվ փոփոխությունները նշանակալիորեն իջեցնում են լսողությունը: Սանացիայի հետ կարելի է կատարել նաև տիմպանոպլաստկա: Դրա նպատակն է վերականգնել լսողության հաղորդականությունը` ստեղծելով արհեստական թմբկաթաղանթ, երբեմն նաև արհեստական ոսկրային շղթա: Կախված միջին ականջի հաղորդչական համակարգի դեստրուկցիայի ծավալից կիրառվում են տիմպանոպլաստիկայի տարբեր ձևեր: Որպես արհեստական թմբկաթաղանթ կարող են ծառայել քունքամկանի փակեղից պատրաստված լաթը, վերնաճառը և այլ հյուսվածքներ: Եթե էպիտիմպանիտը վաղ է ախտորոշվում և ոսկրային դեստրուկցիան նշանակալի չէ և լսողության կորուստը համարյա նորմալ է կատարվում է խնայողական վիրաբուժական միջամտություն:

Օտոգեն արտագանգային բարդություններ.
Մաստոիդիտը- քունքոսկրի պտկաձև ելունի լորձաթաղանթի և ոսկրային հյուսվածքի թարախային բորբոքումն է:

Մաստոիդիտի շրջաները.
- էքսուդատիվ,
- ալտերատիվ (դեստրուկտիվ).

Մաստոիդիտի կլինիկան
Ընդհանուր սիմտոմները.
- Սուր միջին օտիտի սկսելուց 2-3 շաբաթ անց կլինիկական պատկերի լավացման ֆոնի վրա, նորից ընդհանուր վիճակն վատանում է , բարձրանում է ջերմությունը, արյան մեջ - լեյկոցիտոզ, էնա-ի արագացում:
Տեղային սիմտոմներ.
- Ականջում ցավ և թարախահոսություն (պրոֆուզ, պուլսացող բնույթի). Ադիտուսի բլոկի դեպքում օտոռեան կարող է բացակայել:
- Մաստոիդիտին բնորոշ նշան է հանդիսանում արտաքին լսողական անցուղու հետին-վերին պատի իջեցումը ոսկրայի հատվածում:
- Մաստոիդիտի ժամանակ հաճախ թ/թ-ը հիպերեմիկ , ինֆիլտրատիվ:
- Քունքոսկրի ռենտգեն պատկերում /по Шуллеру /- պնևմատիզացիայի նվազում, անտրումի և պտկաձև ելունի խորշիկների քողարկվածություն /завуалированность/, իսկ մաստոիդիտի դեստրուկտիվ ձևի դեպքում ` ոսկրային խտրոցների քայքայում և լուսավոր օջախների առաջացում:

Մաստոիդիտ-պտկաձև ելունից ինֆեկցիայի տարածման ուղիները.
1 - արտաքին լսողական անցուղի,
2 -պտկաձև ելունի մակերես,
3 -այտային ելունի հիմքի խորշիկներ,
4 -կրծոսկրա-անրակա-պտկաձևային մկանի տակ,
5 - սիգմայաձև ծոցի ուղղությամբ,
6 -պտկաձև ելունի գագաթ,
7 -բրգի գագաթ

Մաստոիդիտի ատիպիկ ձևեր.
- Գագաթային մաստոիդիտի ձևերը.
- Բեցոլդի պարանոցա- գագաթային մաստոիդիտ (պտկաձև ելունի ներսային մակերեսից թարախը անցնում է կրծոսկր-անրակա-պտկաձևային մկանի տակով և տարածվում դեպի պարանոց):
- Օռլեանսկու մաստոիդիտ- պտկաձև ելունի գագաթից թարախն դուրս է գալիս նրա արտաքին մակերես առաջացելով ֆլյուկտուացիոն ինֆիլտրատ խոնհարող /кивательной/ մկանի կպման տեղի շուրջը:
- Մուռեի պարանոցա-լծային մաստոիդիտ (թարախը դուրս է գալիս incisura digastrica-ով, տարածվում է երկփորոքային մկանի տակով և հասնում է հարըմպանային տարածություն:
- Չիտելիի պարանոցա- ծոծրակային մաստոիդիտ (հարծոցային աբսցեսից թարախը անցնում է պարանոցի և ծոծրակի փափուկ մկանների տակ:
- Զիգոմատիցիտը- այտային ելունի հիմքի խորշիկների թարախա- դեստրուկտիվ ախտահարումն է:
- Սկվամիտը - քունքոսկրի խրթեշի թարախա- նեկրոտիկ պրոցեսն է:
- Պետրոզիտը- քունքոսկրի բրգի թարախա- նեկրոտիկ պրոցեսն է: Բնորոշ է Գրադենիգոյի տրիադան (1904):
- միջին օտիտ
- դեմքի ցավ - զատիչ (6-րդ նյարդի պարեզ կամ պարալիչ)

Մաստոիդիտի բուժումը - ախտահարված կողմի ականջից թարախահոսություն


- Կոնսերվատիվ (դա լինում է շատ հաջող մաստոիդիտի սկզբնական շրջաններում, երբ դեռ չկա ոսկրի ախտահարում և խանգարված չէ էքսուդատի արտահոսքը ): - ուժեղ համակարգային հակաբակտերիալ թերապիա, - միջին ակնջից թարախի ազատ արտահոսքի ապահովում և տեղային հակաբակտերիալ միջոցների/հաշվի առնելով զգայունությունը / կիրառում:
- Վիրահատական - ցուցված է, երբ կոնսերվատիվ բուժման դեպքում պահպանվում կամ աճում է օբյեկտիվ սիմտոմատիկան: - անհետաձգելի միջամտությունը ցուցված է միջին ականջի հարակից շրջանների, ներգանգային բարդությունների նշանների ի հայտ գալու դեպքում: Մաստոիդիտի ժամանակ սովորաբար կատարվում է անտրոմաստոի- դոտոմիա:

Միջին ակնաջի բորբոքային հիվանդությունների կանխարգելումը.
- Երեխաների համար շատ կարևոր է կրծով կերակրվելը, որպեսզի հնարավորին չափ նվազի այնպիսի հիվանդացությունները ինչպիսիք են` գրիպը, կարմրուկը և քութեշը: - Քթային շնչառության վերականգնումը, քթի և ըմպանի խրոնիկ օջախների ժամանակին սանացիան:

Օտիտով հիվանդների ճիշտ բուժում: Ժամանակին կատարել` ըստ ցուցումի, պարացենտեզ, ինչպես նաև ադեկվատ հակաբակտերիալ թերապիա, անպայման հաշվի առնելով զգայունությունը և կիրառման տևողությունը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան