Աճուկային էպիդերմոֆիտիան իրենից ներկայացնում է մաշկի վարակիչ սնկային հիվանդություն, որով առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ:

Պաթոգենեզ
Վարակվում են հիվանդի հետ անմիջականորեն շփվելիս և նրա անձնական օգտագործման իրերից (սրբիչ, սպունգ, սպիտակեղեն և այլն) օգտվելիս:

Պաթոգենեզ
Հիվանդությունն ախտահարում է աճուկային, հազվադեպ` անութային ծալքերը: Ախտահարվում են նաև կանանց կաթնագեղձերի տակի ծալքերը: Սնկիկների տեղակայման հատվածում գոյանում են վարդագույն բորբոքային բծեր, որոնք, աստիճանաբար մեծանալով, միաձուլվում են` առաջացնելով քոր: Բծերի եզրերում հաճախ առաջանում են բշտիկներ, որոնք թեփոտվում են, չորանում և վերածվում կեղևիկների:

Բուժում
Անհրաժեշտ է անհապաղ դիմել մաշկաբանի, ով լաբորատոր հետազոտությունների հիման վրա կախտորոշի հիվանդությունը: Դա հնարավորություն կտա խուսափել ախտահարման գործընթացի տարածումից և ձգձգվող քրոնիկական ընթացքից: Ինքնաբուժումն անթույլատրելի է:

Կանխարգելում
Հիվանդության առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել հիվանդի հետ շփումը և զերծ մնալ հիվանդի իրերն օգտագործելուց: Շատ կարևոր է նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանումը: Հիվանդի օգտագործած պարագաներն անհրաժեշտ է վարակազերծել, իսկ բարձր քրտնարտադրության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին