Կարմրուկային էնցեֆալիտի էթիոպաթոգենեզում տարբերում են երկու մեխանիզմ.
1. Դանդաղեցված տիպի իմունոլոգիական ռեակցիաների ձևավորում, որոնց ժամանակ առաջանում են հակամարմիններ գլխուղեղի հյուսվածքի հանդեպ, որոնք փոխազդելով միելինի և միկրոգլիայի հետ բերում են դրանց քայքայմանը:
2. Վիրուսի ցիտոպաթոգեն ազդեցությունը ԿՆՀ բջիջների վրա:
ԿՆՀ ախտահարումները կարող են զարգանալ ծանր կարմրուկով հիվանդների մոտ, սակայն երբեմն կարող են դրսևորվել նույնիսկ թեթև ձևերի ժամանակ:

Պաթոմորֆոլոգիա
Ախտաբանական փոփոխությունները կարմրուկային էնցեֆալիտի ժամանակ տեղի են ունենում հիմնականում սպիտակ նյութում և բնութագրվում են շուրջանոթային ինֆիլտրատներով և նյարդաթելերի օջախային դեմիելինիզացիայով: Դեստրուկտիվ պրոցեսը կարող է տարածվել դեպի գանգլիոզ բջիջներ և առանցքային ցիլինդրներ: Փոքր տարիքի երեխաների մոտ կարմրուկային թոքաբորբի ժամանակ կարող է դիտվել էնցեֆալիտի պատկեր, որի դեպքում ԿՆՀ ախտահարումը ունի ոչ բորբոքային բնույթ և բնութագրվում է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներով պայմանավորված դեգեներատիվ փոփոխություններով:

Կլինիկա
Կարմրուկային էնցեֆալիտը զարգանում է սուր, հաճախ ցանի դրսևորումից 3-5 օր հետո: Ջերմությունը հիվանդության սկզբում կարող է լինել նորմալ, սակայն ոչ հազվադեպ դիտվում է նրա կտրուկ բարձրացում: Գիտակցությունը մթագնած: Ծանր դեպքերում կարող են դիտվել գիտակցության արտահայտված խանգարումներ, հոգեշարժական գրգռվածություն, ցնորքներ և կոմատոզ վիճակ: Երբեմն լինում են նաև գեներալիզացված ցնցումներ: Հայտնաբերվում են մենինգեալ ախտանիշներ, պարեզներ, պարալիզներ, կոորդինատոր խանգարումներ, հիպերկինեզներ, 2,3,7-րդ զույգ գանգուղեղային նյարդերի ախտահարումներ, զգացողության հաղորդչական տիպի խանգարումներ, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում: Լիկվորում սպիտակուցի մակարդակը բարձրացած է և դիտվում է պլեոցիտոզ: ՈՒՈՀ ճնշումը բարձրացած է:

Կանխարգելում
Հիմնական միջոցը հանդիսանում է հակակարմրուկային γ-գլոբուլինի ներարկումը (1մլ γ-գլոբուլին մ/մ օրը 1-3 անգամ):

Կանխատեսում
Ընթացքը ծանր է: Մահացությունը կազմում է 25%: Էնցեֆալիտի ծանրությունը կախված չէ կարմրուկի ընթացքից:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին