Ցածր իմունոռեակտիվականություն ունեցող ջրծաղկով հիվանդների մոտ հնարավոր է վիրուսի դեսսիմինացիա, որի հետևանքով զարգանում է էնցեֆալիտ և էնցեֆալոմիելիտ: Ջրծաղկի ժամանակ ուղեղի վնասումը պայմանավորված է ինչպես վիրուսի անմիջական ազդեցությամբ, այնպես էլ վարակային-ալերգիկ պրոցեսով, որը որոշում է ԿՆՀ ախտահարման ծագումը:

Պաթոմորֆոլոգիա
Բնութագրվում է շուրջերակային բորբոքային ինֆիլտրատիվ փոփոխություններով, միկրո- և մակրոգլիալ ինֆիլտրացիայով և դեմիելինիզացիայով: Ախտահարվում են հիմնականում ուղեղիկը, հազվադեպ ողնուղեղը և ուղեղաբունը: Ծանր դեպքերում հիվանդությունը ընթանում է ինչպես թարախա-հեմոռագիկ մենինգոէնցեֆալոմիելիտը:

Կլինիկա
Էնցեֆալիտը դրսևորվում է ցանավորումից 3-7 օր հետո: Հազվադեպ էնցեֆալիտը առաջանում է ավելի ուշ կամ մինչև էկզանթեմային շրջանը: Դիտվում է հիպերթերմիա, կոմատոզ վիճակ, ցնցումներ, մենինգեալ ախտանիշներ, բրգային և արտաբրգային խանգարումներ: Վաղ արտահայտվում են ուղեղի այտուցի նշաններ: ՈւՈՀ սպիտակուցի մակարդակը բարձրացած է և դիտվում է պլեոցիտոզ, բջիջների քանակը սովորաբար 1 մլ 100-200 (լիմֆոցիտներ, բայց հազվադեպ կարող է լինել նեյտրոֆիլային ցիտոզ): ՈՒՈՀ ճնշումը բարձրացած է:

Կանխատեսում
Ելքը բարենպաստ է, սակայն հազվադեպ կարող է լինել ծանր և նույնիսկ ունենալ մահացու վախճան: Առողջացումից հետո երկար ժամանակ պահպանվում են պարեզները, հիպերկինեզները և ցնցումային նոպաները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին