Հերպետիկ Էնցեֆալիտի հարուցիչը 95% դեպքերում հանդիսանում է առաջին տիպի հասարակ հերպեսի վիրուսը: Նորածինների և կյանքի առաջին ամիսների երեխաների մոտ հաճախ զարգանում է գեներալիզացված հերպետիկ վարակ, որը պայմանավորված է երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսով: Մուտքի դռներ են հանդիսանում մաշկը և լորձաթաղանթները, որտեղ տեղի է ունենում վիրուսի առաջնային ռեպլիկացիան: Հետագայում հասրակ հերպեսի վիրուսը անցնում է զգացող և վեգետատիվ նյարդային վերջավորություններ և տեղափոխվում գանգուղեղային ու ողնուղեղային հանգույցների նեյրոնների աքսոնից դեպի մարմին: Հասարակ հերպեսի վիրուսի անցումը դեպի գլիալ բջիջներ և գլխուղեղի նեյրոններ իրականանում է հեմատոգեն և ռետրոաքսոնալ ճանապարհով: Վնասված բջիջներում զարգանում են բորբոքային փոփոխություններ, որոնք նպաստում են գլխուղեղի այտուցի առաջացմանը:

Պաթոմորֆոլոգիա
Հերպետիկ էնցեֆալիտի ժամանակ ուղեղի ախտահարումը լինում է երկու տիպի` օջախային և դիֆուզ: Օջախային տիպի ժամանակ հայտնաբերվում են մեկ կամ մի քանի մեռուկային օջախներ: Դիֆուզ ձևի ժամանակ պրոցեսը կրում է տարածուն բնույթ: Միկրոսկոպիորեն հայտնաբերվում են գլխուղեղի այտուց, մեռուկային օջախներ, և արյունահոսություններ` նեյրոնների և գլիալ բջիջների մահով: Առաջին տիպի հասարակ հերպեսի վիրուսով պայմանավորվածէնցեֆալիտները բնութագրվում են ճակատային բլթի ստորին հատվածների և քունքային բլթի առաջային հատվածի կազմափոխումով:

Կանխատեսում
Համապատասխան թերապիայի բացակայության դեպքում մահացու ելքը կազմում է 50-100%, իսկ ակտիվ բուժման ժամանակ ելքը բարենպաստ է` գրեթե ամբողջությամբ վերանում են հիվանդության նշանները կամ լինում են աննշան: Հոգեկան խանգարումները սահմանափակվում են ոչ խորը դեպրեսիայով և աուտիզմով: Նկարագրված են նաև լրիվ առողջացման դեպքեր:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին