Էնտերոբիոզը (սրատուտ) իրենից ներկայացնում է ճիճվային հիվանդություն, որն ավելի բնորոշ է երեխաներին։

Պատճառներ
Հիվանդության առաջացման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում սրատուտը` կլոր որդ։ Որդի էգերը հաճախակի դուրս են գալիս հետանցքից և ձվադրում շրջակա մաշկածալքերում, այս երևույթը երեխաների մոտ ուժեղ քորի պատճառ է հանդիսանում։ Մաշկը, որի վրա տեղակայվում են ձվերը հանդիսանում է վարակի ակտիվ փոխանցող, դրանք ընկնում են նաև անկողնու մեջ, և ինքնավարակումը ձեռք է բերում մշտական բնույթ: Սրատուտը կպչում է բարակ աղիքների լորձաթաղանթին, առանձին դեպքերում նա գլխային մասով մտնում աղիքի մեջ, որի արդյունքում աղիքի պատի վրա առաջանում են մակերեսային խոցեր։

Պաթոգոնեզ
Էնտերոբիոզով վարակվելու պարագայում առավել հաճախ հանդիպող ախտանշաններից է հետանցքի շրջանի քորը։ Քորի հետևանքով հետանցքի շրջանում ի հայտ է գալիս թաց էկզեմա հիշեցնող մաշկի ախտահարում, որը երեխաների համար հատկապես անտանելի է դառնում: Տանջալից քորը դառնում է քնի խանգարման պատճառ, որի հետևանքով առաջ է գալիս նաև գլխացավ, գերհոգնածություն, ինչպես նաև ախորժակի ակնհայտ վատացում։ Երեխաները էնտերոբիոզով հիվանդանալու ժամանակ ատամները կրճտացնում են, հիվանդությունը կարող է ուղեկցվել նաև գիշերային անմիզապահութամբ։ Աղջիկների մոտ հետանցքի քորը և սրատուտների սողալը դեպի սեռական օրգաններ կարող են հանգեցնել ձեռնաշարժության։

Կանխարգելում/Բուժում
Հիվանդության բուժումը պարտադիր է իրականացնել բժշկի վերահսկողության տակ: Ժամանակին բժշկի դիմելու պայմաններում բուժումը սահմանափակվում է մակաբույծների հեռացմամբ, և հիվանդը լրիվ առողջանում է։ Անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու դեպքում առաջ եկած նյարդային համակարգի խանգարումները պահանջում են երկարատև բուժում։ Պարտադիր պետք է կանխել կրկնակի ինքնավարակումը, որի համար բուժման ընթացքում անհրաժեշտ է կիպ վարտիքի կրումը և հաճախ լվացումները օճառով և գոլ ջրով։ Պետք է հաճախակի կատարել սենյակների խոնավ մաքրում և երեխաների խաղալիքները լվանալ օճառով և շպարել եռացրած ջրով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին