Էկզօֆթալմը աչքի արտափքումն է ակնակապճից, որը կարող է առաջանալ բազմաթիվ կոնկրետ պատճառներից, դրանք հարյուրից ավելի են: Չնայած եկզօֆթալմի առաջացման մեխանիզմը մեկն է՝ ակնագունդը մեխանիկորեն հրվում է ակնակապճից դեպի առաջ, քանի որ փոքրանում է նրա ծավալը, իսկ միակ փափուկ, հետեւաբար, ամենաենթարկվող պատը ակնակապճի առաջնային պատն է, որը ներկայացված է միան կոպերով: Հարմարության համար, էկզօֆթալմի պատճառների ախտորոշումը բաժանում ենք 4 խմբի, որը ցույց է տալիս ակնակապճում պրոցեսի էթիոլոգիան՝ բորբոքական վիճակներ, ուռուցքային հիվանդություններ, վնասվածքներ, էնդոկրին ազդեցություններ: Տարբերակիչ ախտորոշումը՝ նրանց միջև (անամնեզ, կլինիկա, լաբորատոր տվյալներ) թույլ է տալիս բժշկին մի կողմ դնել միանգամից հիվանդությունների մեծ խումբ և կենտրոնանալ կոնկրետ գործոնի որոշման վրա, որով պայմանավորված է Էկզօֆթալմը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին