Նորմայում ստորին կոպի եզրը շոշափում է ակնագունդը լիմբով: Ստորին կոպի եզրի արտաշրջումը ակնագնդից կոչվում է էկտրոպիոն: Այն կարող է լինել

• ծերունական
• սպիական
• պարալիտիկ:

Ծերունական էկտրոպիոնի առաջացման պատճառը ստորին կոպի հորիզոնական թուլացումն է: Սպիական էկտրոպիոնը առաջանում է ստորին կոպի մաշկի կարճանալու հետևանքով: Պարալիտիկ էկտրոպիոնի պատճառը դիմային ներվի պարիեզն է:
Էկտրոպիոնի հետևանքով հիվանդի մոտ առաջանում է արցունքահոսություն, կոպի լորձաթաղանթի հիպերէմիա, հիպերտրեֆիա և ցավ:
Էկտրոպիոնի բուժումը կատարվում է վիրաբուժական ճանապարհով: Ստորին կոպի ծերունական և պարալիտիկ արտաշրջումը վերացվում է կոպի աճառի դրսային լաթը վերնոսկրին կարելու միջոցով: Սպիական էկտրոպիոնը վերացվում է մաշկի ազատ պլաստիկայով:
Վերին կոպի էկտրոպիոն կարող է զարգանալ միայն կոպի մաշկի սպիական կարճանալու հետևանքով: Վերացվում է մաշկի ազատ պլաստիկայի միջոցով: