Էկթիմա (ecthyma vulgare) Հիվանդությունն սկսվում է բորբոքային ինֆիլտրատի ֆոնի վրա բշտերի կամ խոշոր սիսեռի ու ավելի մեծ չափերի խոր, էպիդերմալ պուստուլայի երևան գալով։ Ստրեպտոկոկի խորը թափանցմանը նպաստում են մանր վնասվածքներն ու ճանկռվածքները։ 2-3-րդ օրը պուստուլան չորանում է, գոյացնելով թարախաարյունային կեղև, որի հեռացումից հետո հայտնաբերվում է խոց՝ կլոր կամ օվալաձև, կախված եզրերով, հյութալի, կեղտոտ, գորշ գույնի փառով և հեշտությամբ արյունահոսող հատակով։ 2-3 շաբաթ պահպանվելով, խոցն աստիճանաբար լավանում է, իր տեղում թողնելով պիգմենտային գոտիով շրջապատված մակերեսային սպի։

Որպես կանոն, էկթիմաները գոյանում են զգալի թվով և տեղակայվում են ամենից հաճախ սրունքների, ազդրերի, հետույքի, գոտկատեղի, շատ հազվադեպ՝ վերին վերջույթների մաշկի վրա (արմնկային հոդի շրջան)։ Էկթիմաներն ամենից հաճախ զարգանում են մաշկի քերվելու հետևանքով որպես բարդություն պարազիտային հիվանդությունների (քոս, ոջլոտություն), ինչպես նաև արյունածծիչ միջատների խայթոցներից։ Մաշկի անբավարար հիգիենան, բարձրացած քրտնոտությունը, ոտքի վրա երկարատև գտնվելը (արշավներ), կանգային երևույթները, սնուցման ընդհանուր անկումը նպաստում են նրանց զարգացմանը։ Էկթիմաներով հիվանդների քանակը, որն աննշան է խաղաղ պայմաններում, ավելանում է պատերազմի ժամանակ, ինչպես բանակում, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում։

Հյուսվածաախտաբանությունը: Վերնամաշկի և բուն մաշկի կենտրոնական նեկրոզ շրջապատված նեյտրոֆիլներից ու լիմֆոցիտներից կազմված ինֆիլտրատի խիտ գոտիով։ Ինֆիլտրատի շուրջը զզալի այտուց և անոթների լայնացում։

Ախտորոշումը։ Տարբերական ախտորոշման տեսակետից պետք է նկատի ունենալ սիֆիլիսային էկթիման և մաշկի լեյշմանիոզը։

Բուժումը։ Խորհուրդ են տրվում ախտահանիչ քսուքներ (2 - 5 %-անոց սպիտակ սնդիկային, 5 %-անոց ստրեպտոցիդային և այլն)։ Շրջապատսղ առողջ մաշկը շփվում է 2 %-անոց սալիցիլային սպիրտով։ Լավացման թույլ հակում ունենալու դեպքում խորհուրդ է տրվում նշանակել Միկուլիչի քսուքր (Argenti nitratis 0,3; Balsami peruviani 3,0; Vaselini 30,0 կամ Protargoli 0,3; Balsami Schostakowski 3,0; Vaselini 30,0)

Ընդհանուր բուժումը, ընդհանուր կազդուրիչ միջոցներ։ Հիվանդության դանդաղ րնթացքի դեպքում` աուտոհեմո թերապիա։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին