Էբշտեյնի անոմալիան դասվում է համեմատաբար հազվագյուտ արատների շարքին: Հիվանդների մի մասն ապրում է մինչև հասուն տարիք: Էբշտեյնի անոմալիայի դեպքում դիտվում է դեֆորմացված եռփեղկ փականի տեղաշարժ դեպի ներքև՝ չզարգացած աջ փորոք՝ նրա ծավալի փոքրացումով և, հետևաբար, արտամղումով և եռփեղկ փականի անբավարարության միաժամանակյա զարգացումով: Բազմաթիվ հիվանդներ ունենում են միջնախասրտային միջնապատի արատ: Հիվանդների 3/4ի մոտ կա ցիանոզ, որն ուժեղանում է ֆիզիկական լարման ժամանակ:

Որոշ հիվանդներ մինչև 20-30 տարեկանը գանգատներ չեն ունենում: Աջ նախասրտի ոչ լրիվ դատարկումը հանգեցնում է նրա ծավալի մեծացման: Հաճախ լսվում է եռփեղկ փականի անբավարարության սիստոլիկ աղմուկ. խիստ բնորոշ է կարճ միջինդիաստոլիկ և նախասիստոլիկ աղմուկը եռփեղկ փականի կետում: ԷՍԳ-ի վրա հայտնաբերում են բարձր P ատամիկ, Հիսի խրձի աջ ոտիկի պաշարում, նախասրտային և փորոքային առիթմիաներ: Եռփեղկ փականի դեֆորմացիան հնարավոր է բացահայտել էխոսրտագրության միջոցով: Հիվանդներին կատարում են եռփեղկ փականի պլաստիկա՝ միջնապատի արատի միաժամանակյա վերացմամբ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին