Դյուրինգի դերմատիտը մաշկի քրոնիկական հիվանդություն է, որին բնորոշ է պոլիմորֆ ցանավորում: Բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ ԲԽԼ-ն ախտահարվում է ընդամենը 10% հիվանդների մոտ: Պատճառագիտությունը և ախտածնությունը մինչև օրս պարզված չեն: Ժամանակակից պատկերացումներով Դյուրինգի դերմատիտը կրում է աուտոիմուն բնույթ: Հիվանդության  պատճառագիտությունում որոշակի  դեր ունի յոդի հանդեպ  գերզգայունությունը:  3-5% կալիումի յոդի  լուծույթի ընդունման դեպքում առաջնում է այս հիվանդությանը բնորոշ  ցանավորում: Այս հիվանդությունը բազմապատճառային է, հիմնականում առաջանւոմ է այն անձանց մոտ, ովքերունեն խնդրիներ կապված բարակ աղիների հետ, այսպես կոչված մալաբսորբցիայի համախտանիշ:

Կլինիկան: Հիվանդությունը սովորաբար սկսվում է սուբյեկտիվ զգացողություններովª այրոցի ծակծկոցի զգացում մաշկի վրա, ընդհանուր թուլություն, որոնք հիվանդը նշում է ցանավորումից մի քանի ժամ կամ օր առաջ: Ցանավորման պոլիմորֆիզմը բնութագրվում է էրիթեմատոզ բծերի, բշտերի և բշտիկների և պապուլովեզիկուլների  զուգակցված արտահայտումով, որոնք առաջանում են ինչպես այտուցված և էրիթեմատոզ, այնպես ել առողջ մաշկի վրա: Ցանավորումը սիմետրիկ է, տեղակայվում է վերջույթների ծալման մակերեսներին, ուսերին, ոտնատեղին, դեմքին, գլխի մազածածկույթի մասում: Բերանի լորձաթաղանթի մեկուսացված ախտահարում չի դիտվում: Բերանի գերարայունային և այտուցված լորձաթաղանթի վրա առաջանում են պապուլաներ, բշտեր և բշտիկներ,երբեմն առաջանում են միայն ենթաէպիթելային բշտիկներ, որոնքունեն խմբավորված գծային տեղակայում, թափանցիկ պարունակությամբ և հաստ, ամուր ծածկով, որըհիշեցնում է հերպեսին: 3-4 օրից բշտերը պատռվում են առաջացնելով ալ կարմիր էրոզիաներ: Նիկոլսկու ախտանիշը բացասական է, ականտոլիտիկ բջիջներչեն հայտնաբերվում:  Էրոզիաները թույլ ցավոտ են, բերանի խոռոչումգոյատևում են 2-3 շաբաթ: Դրանց էպիթելավորումից հետոմնում են հիպո- և հիպերպիգմենտավորված բծեր:  Ախտահարման օջախները բերանի խոռոչում ավելի հաճախ տեղակայվում են  այտերի և քիմքի լորձաթաղանթի  վրա: Հիվանդությունը կրում է ցիկլային բնույթ: Արյան պատկերում և բշտերի պարունակության մեջ հայտնաբերվում է էոզինոֆիլիա:

Ախտորոշումը կատարվում է տիպիկ կլինիկական պատկերի հիման վրա, արյան պատկերում և բշտերի պարունակության մեջ էոզինոֆիլիայի և յոդի պրեպարատների հանդեպ  գերզգայության  հիման վրա:

Տարբերակիչ ախտորոշում:  Դյուրինգի դերմատիտը  պետք  է տարբերակել.
-    իսկական ականտոլիտիկ բշտախտից
-    ոչ ականտոլիտիկ բշտախտից
-    բազմաձև էքսուդատիվ էրիթեմայից
-    բուլլեոզ տոկսիկոդերմիայից

Բուժումը: Դյուրինգի դերամտիտի բուժման համար կիրառվում են սուլֆոնային պրեպարատներª դիաֆենիլսուլֆոն և այլն: Միաժամանակ նշանակում են նաև  ասկորբինաթթու,ռուտին, B խմբի վիտամիններ, հակահիստամինային դեղամիջոցներ: Հիվանդության ծանր ընթացքի դեպքում կիրառում են նաև կորտիկոստերոիդներ (40-50մգ 2-3 շաբաթվա ընթացքում, դեղաչափի հետագա իջեցումովմինչև 2.5-5մգ չափը): Հիվանդին նշանակվում է նաև սննդակարգ: Հիվանդության պրոգնոզը բարենպաստ է:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին