Դիսխոնդրոպլազիան կմախքի կրճիկների ոսկրակալման արատ է: Հիվանդության հիմքում ընկած է էնխոնդրալ ոսկրակալման խախտման երևույթը: Հիմնական (պրոֆիլային) աճող կրճիկը առանց ոսկրակալման շարունակում է աճել դեպի դիաֆիզը: Հաճախ դիսխոնդրոպլազիայի օջախները դիտվում են երկար խողովակավոր, դաստակի և ոտնաթաթի մանր ոսկրների մեջ:

Կլինիկապես տարբերվում են երկկողմանի, միակողմանի և բազմաթիվ ձևերը, բայց գերազանցում են վերջույթների միակողմանի ախտահարումը: Հիանդությունը ի հայտ է գալիս կրտսեր և ավագ մանկական հասակում ավելի քիչ, պատանեկության հասակում: Երբեմն արտահատումների ժամանակ նկատվում է վերջույթների առանձին հատվածների, զարգացման, նրանց ասիմետրիան և կարճացումը: Ստորին վերջույթների ախտահարման դեպքում ի հայտ են գալիս կաղում, կոնքի թեքվածություն, վերջույթների վարուսային կամ վալգուսային դեֆորմացիաներ, շոշափման ժամանակ նկատվում է մետաֆիզների հաստացում:

Աճման դանդաղումը և վերջույթների կարճացումը կարողեն լինել կարևոր նշաններ ախտորոշման համար: Բնորոշ է մատների ֆալանգաների ախտահարումը բազմաթիվ խոնդրոմաների ձևով: Հնարավոր է համակցում անոթների ախտահարման հետ (Մաֆֆուչիի սինդրոմ) - բազմաթիվ անգիոմատոզ տեղադրումով կմախքի ախտահարման տեղերում: Հոգեկան զարգացումը նորմալ է: Ռենտգենաբանորեն ի հայտ են գալիս օվալ կամ հովհարաձև լուսավորված օջախներ երկար խողովակավոր ոսկրերի մետաֆիզներում:

Բուժումը կայանում է օրթոպեդիկ սարքավորումների կրելու մեջ: Զարգացած դեֆորմացիաները վերածվում են վիրահատական եղանակներով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին