Դիֆիլոբոթրիոզներն իրենցից ներկայացնում են ճիճվային հիվանդություններ, որոնց առաջացման պատճառն են հանդիսանում ժապավենաձև որդերը: Ժապավենաձև որդերն են լայն երիզորդը, որի երկարությունը 7-10 մ է, և որոշ դիֆիլոբոթրիիդներ, որոնք մակաբուծում են մարդու և կենդանիների աղիքներում:

Պատճառներ
Լայն երիզորդը կազմված է բազմաթիվ հատվածիկներից: Գլխի ծայրում կան 2 ծծող ճեղքեր, որոնց օգնությամբ մակաբույծն ամրանում է աղիքի պատին: Երիզորդի մարմնից պոկված ձվերն ու հատվածիկները արտազատվում են հիվանդ մարդու կամ կենդանու արտաթորանքի հետ: 3-5 շաբաթ անց քաղցրահամ ջրամբարներ ընկած ձվերից դուրս են գալիս թրթուրներ, որոնցով սկզբում վարակվում են ցիկլոպները, ապա դրանցով սնվող ձկները: Մարդը վարակվում է միայն վատ եփած (տապակած) կամ հում ձուկ, ինչպես նաև անբավարար աղը դրած ձկան խավիար օգտագործելիս:

Պաթոգենեզ
Հիվանդության ընթացքում առաջանում են սրտխառնոց, փսխում, երբեմն որովայնի ցավեր և ծանր սակավարյունություն: Հիվանդությունն ախտորոշվում է հիվանդի արտաթորանքում երիզորդի ձվերի կամ մարմնի հատվածիկների հայտնաբերմամբ:

Բուժում
Դիֆիլոբոթրիոզների բուժումն իրականացվում է հիվանդանոցում:

Կանխարգելում
Հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է գետերը, լճերը և ջրամբարները պահպանել մարդու և կենդանիների արտաթորանքով աղտոտումից: Ձուկը սննդի մեջ օգտագործել միայն եփած, տապակած, ապխտած կամ լավ աղը դրած վիճակում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին