DBC- համախտանիշը գրեթե մշտապես ուղեկցում է հեմոբլաստոզները և շատ հաճախ ի հայտ է գալիս արդեն հիվանդության դեբյուտում և խոսում է հիվանդության վատ պրոգնոզի մասին: Ի սկզբանե այն պայմանավորված է առաջնակի հիվանդությամբ, երբ բլաստային բջիջները արտադրում են տրոմբոպլաստին, ակտիվացնում են մակարդման  գործոնները և տրոմբոցիտների ագրեգացիայի ստիմուլյատորներ, որոնք ախտահարում են անոթի էնդոթելը: Այս ամենի հետ զուգահեռ  իջնում է ֆիբրինոլիզի ակտիվությունը, զարգանում է լեյկոստազ: Արագ զարգանում է այսպես կոչված "պրոտեոլիտիկ պայթյուն" և DBC- համախտանիշի տրանսֆորմացիա ծայրահեղ ծանր արյունահոսությունների և արյունազեղումների զարգացմամբ: Մյուս պատճառը, որ հաճախ դառնում է DBC-ի պատճառ, ինֆեկցիոն բարդություններն են, որոնք շատ հաճախ են զարգանում հեմոբլաստոզների և սոլիդ ուռուցքների ժամանակ: Արյան ռեոլոգիական հատկությունների փոփոխությունները նույնպես հաճախ դառնում են արյունահոսության պաճառ, ինչպես նաև տրոմբոզների և իշեմիաների առիթ:

Ախտորոշման հիմունքները
Այսպիսի պաթոլոգիկ շեղումների ժամանակ կարևոր ցուցանիշներից մեկը հեմատոկրիտն է:Այսինքն, արյան բջիջների և պլազմայի  հարաբերությունը, որը նորմայում կազմում է 9:1 (Ht-40-45%):Արյան հիվանդություններով տառապող  անձանց մոտ այն  կարող է կտրուկ  իջած լինի ի հաշիվ խորը անեմիզացիայի:Հեմատոկրիտի ցուցանիշի բարձրացումը իր հերթին խոսում է տրոմբոֆիլիկ վիճակի զարգացման մասին: Հեմոստազի կարևորագույն ցուցանիշներից մեկն է տրոմբոցիտների քանակը և նրանց ադգեզիվ-ագրեգացիոն ֆունկցիաների գնահատումը: Մեծ նշանակություն ունի նաև ֆիբրինոգենի քայքայման արդյունքում առաջացած նյութերի պարունակությունը պլազմայում (D-ֆրագմենտները և D-D ֆրագմենտները):Վերջիններս խիստ  բարձրանում են DBc– համախտանիշի ժամանակ: Սպիտակուց C  և հակատրոմբին III ցուցանիշների իջեցումը պլազմայում խոսում է  հակակոագուլյանտ համակարգի հյուծման մասին:

Բուժումը և կանխարգելումը
Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս բավականին էֆեկտիվ բուժել հիմնական հիվանդությունը, որը արդեն նպաստում է DBC-  համախտանիշի զարգացման կանխմանը: Արյունահոսության բուժումը և DBC-  համախտանիշի զարգացման կանխումը կատարվում է թարմ  սառեցված պլազմայի մեծ դոզաների  փոխներարկմամբ, տրոմբոկոնցենտրատի փոխներարկմամբ, ինչպես նաև հիմնական հիվանդության ինստենսիվ բուժմամբ: Տրոմբոզների  պրոֆիլակտիկան կատարվում է հեպարինի կամ նրա ցածր մոլեկուլյառ անալոգի ֆրակսիպարինի միջոցով: Նշանակվում են վազոպրոտեկտորներ, փոքր դոզաներով պրոտեկտորներ: Առավել ծանր դեպքերում կատարվում է պլազմաֆերեզ, որը թույլ է տալիս արյան  հունից հեռացնել ցիտոկինները:


 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին