Սուր դակրիոցիստիտ: Պատճառը արցունքաքթքյին կանալի բլոկադան է: Սուր դակրիոցիստիտը արտահայտվում է կոպերի միջային կանթուսի շրջանում արցունքապարկի պրոյեկցիայով մաշկի հիպերէմիայով, այտուցով և խիստ ցավոտությամբ: Երբեմն այտուցվում է դեմքի կեսը: Կարող է զարգանալ նաև արցունքապարկի աբսցես: Բուժումը իրականացվում է կոնսերվատիվ եղանակով: Եթե հիվանդի մոտ զարգացել է արցունքապարկի աբսցես, ապա նաախ կատարվում է աբսցեսի հատում: Հակաբորբոքային բուժման ֆոնի վրա, երբ սուր դակրիոցիստիտը դառնում է խրոնիկական, հիվանդը ենթարկվում է վիրահատական բուժման` դակրիոցիստոռինոստոմիայի:

Խրոնիկ դակրոիոցիստիտ, Դակրիոցիստոռինոստոմիա: Պատճառը արցունքաքթային կանալի բլոկադան է: Արտահայտվում է արցունքահոսությամբ և թարախային արտադրությամբ: Արցունքապարկը սեղմելիս կարող է լինել լորձա-թարախային արտադրություն արցունքային կետիկներից: Կարող է զարգանալ որպես դիմածնոտային վիրահատության բարդություն: Եթե մեծահասակ հիվանդի մոտ ախտորոշվել է խրոնիկ դակրիոցիստիտ, ապա միակ բուժումը դակրիոցիստոռինոստոմիան է: Հատուկ ցանկանում ենք նշել, որ ի տարբերություն մանկական տարիքի առանձնահատկությունների, մեծահասակի դակրիոցիստիտը չի կարելի բուժել զոնդաժների օգնությամբ: Վեջինս միայն տրավմատիկ գործողություն է և չի վերացնում կանալի բլոկադան:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին