Բրոնխիտ հասարակՀիվանդության հիմնական ախտանիշը հազն է, որը սկզբում չոր է և տանջալից։ Տրախեոբրոնխիտների դեպքում այն ուղեկցվում է ճնշման զգացումով կամ ետկրծոսկրային ցավերով։ Հիվանդության երկրորդ շաբաթում հազը դառնում է փափուկ, թաց։ Հազի տևողությունը երկու, երբեմն երեք շաբաթ է։ Ականջելիս լսվում է սուլող, չոր խզզոցներով կոշտացած շնչառություն։ Երբեմն կարող են լսվել խոշոր կամ միջին բշտիկային թաց խզզոցներ։ Բնորոշ են համարվում հազալու ժամանակ խզզոցների փոփոխություննրը և անհետացումը։ Կարող են լինել և մանրբշտիկային խզզոցներ, որոնք, ի տարբերություն թոքաբորբի, տարածուն բնույթ են ունենում։ Պերկուտոր փոփոխությունները սովորաբար բացակայում են։ Ջերմային ռեակցիան տևում է մի քանի օր։ Արտահայտված շնչառական անբավարարություն չի նկատվում։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին