ԲլենոռեաԲլենոռեայի հարուցիչը հիմնականում գոնոկոկերն են: Այն իրենից ներկայացնում է շաղկապենու (աչքի լորձաթաղանթի) վարակիչ հիվանդություն, որին բնորոշ է առատ արտադրությունը:

Բլենոռեայի ժամանակ կոպերն այտուցվում, կարմրում և պնդանում են: Ուժեղ այտուցվելիս կոպի մաշկը գունատվում է: Կուտակվելով կոպի տակ` դեղին թարախային արտադրությունը ստորին կոպի եզրով թափվում է մաշկին:

Լինում է նորածինների, մանկական և մեծահասակների բլենոռեա: Նորածինները վարակվում են ծննդաբերության ժամանակ` գոնորեայով հիվանդ մորից` սանհիգիենային կանոնները չպահպանելու դեպքում: Մեծահասակները վարակվում են կեղտոտ ձեռքերի միջոցով: Սկզբում ախտահարվում է մեկ աչքի լորձաթաղանթը: Աչքի լորձաթաղանթի բորբոքման ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ակնաբույժի: Ժամանակին բուժելիս երեխաներն առողջանում են 3-5, մեծահասակները` 8-12 օրում, ընդ որում` նազվադեպ են բարդություններ լինում: Չի կարելի վնասված մաշկին վիրակապ դնել. դա կնպաստի վարակի հարուցչի տարածմանը:
 

Բլենոռեա հիվանդության կանխարգելումը ենթադրում է պայքար մոր միզասեռական ուղիների գոնոռեայի դեմ: Հիվանդության կանխման համար ծննդատներում համապատասխան բուժարարողություն են կատարում:

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին