Բերնարդ-Սուլիեյի համախտանիշԲերնարդ-Սուլիեյի համախտանիշ
-ժառանգումը՝ աուտոսոմ ռեցեսիվ
-ինքնաբուխ կամ աննշան վնասվածքներից հեշտությամբ առաջացող արյունազեղումներ, պետեխիաներ
-քթային և այլ լորձաթաղանթային արունահոսություններ

Լաբորատոր ցուցանիշներ՝
-մեծ (հսկա) թրոմբոցիտների առկայություն
-թեթև կամ միջին ծանրության թրոմբոցիտոպենիա
-արյունահոսության ժամանակի երկարացում
-ագրեգացիայի խանգարում րիստոմիցինի հետ
-ագրեգացիան ԱԿՖ-ի, թրոմբինի, ադրենալինի հետ նորմայի սահմաններում

Բուժում
Կյանքին սպառնացող արյունահոսությունների ժամանակ թրոմբոցիտային զանգվածի փոխներարկում:
Թրոմբոցիտների ագրեգացիայի երկրորդային շեղումներն ավելի հաճախ են հանդիպում քան առաջնայինները: Բոլոր ժառանգական թրոմբոցիտների ֆունկցիայի խանգարումներից հաճախակի հանդիպում է  կուտակման պուլի հիվանդությունը:

Թրոմբոցիտների ֆունկցիայի ձեռքբերովի խանգարումները հանդիպում են հետևյալ հիվանդությունների և համախտանիշների ժամանակ՝
-էսենցիալ թրոմբոցիտեմիա
-պարոքսիզմալ գիշերային հեմոգլոբինուրիա
-էրիթրեմիա
-քրոնիկական միելոլեյկոզ
-ուրեմիա
-բազմակի միելոմա
-աուտոիմուն հիվանդություններ
-ֆիբրինի քայքայման արգասիկների առկայություն
-ծանր երկաթպակասորդային սակավարյունություն
--ծանր ֆոլաթթու կամ  վիտամին B12 պակասորդային սակավարյունություն
-դեղորայքով պայմանավորված

Հակաբիոտիկները, հակաբորբոքային, հակացնցումային, ցավազրկող և այլ դեղամիջոցներ կարող են առաջացնել թրոմբոցիտների ֆունկցիայի խանգարումներ:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին