Ստամոքս աղիքային համակարգի ախտահարումները հաճախ ուղեկցվում են բերանի խոռոչի փոփոխություններով, որը պայմանավորված է ԲԽԼ-ի և ՍԱՏ-ի լորձաթաղանթի մորֆոֆունկցիոնալ ընդհանրությամբ:
Բերանի խոռոչի փոփոխությունները կարելի է դասակարգել երեք մեծ խմբի մեջ`
1. Լեզվի ախտահարումներ
2. Լորձաթաղանթի ախտահարումներ
3. Թքարտադրության խանգարումներ
Լեզվի ախտահարումներ
Ստամոքս աղիքային համակարգի ախտահարումների ժամանակ առավել լավ է հետազոտված լեզվի փոփոխությունները:Բազմաթիվ հեղինակներ նշում են, որ լեզվի տեսքըունի մեծ ախտո¬րոշիչ նշանակություն: Լեզվի ախտահարումները ունեն ոչ սպեցիֆիկ բնույթ և արտահայտվում են փառի առաջացմամբ, այտուցով, դեսկվամացիայով, պտկիկների ապաճով, պարէսթեզիայով, համի ընկալման խանգարումներով:
Լեզվի փառակալում – հանդիպում է ավելի հաճախ: Փառի կազմության մեջմտնում են ԲԽԼ-ի եղջերացող բջիջներ, բակտերիաներ, սնկեր, կերակրի մնացորդներ և այլն: Ինքնամաքրման վատացման ժամանակ, օրինակ ծամելու ժամանակ, փառի քանակը կտրուկ ավելանում է: Փառակալման աստիչանի գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել ընդունվող սնունդը, բնույթը, քանակը, օրվա ռեժիմը, անհատական հիգիենիկ միջոցառումների անցկացումը և այլն: Փառի քանակությունը առավոտյան ժամերին ավելի շատ է քան ցերեկային և երեկոյան ժամերին, որը պայմանաորված է փառի նվազումով ուտելուցհետո:
Ֆիզիոլոգիական եղջերացման պրոցեսների խանգարումը բերում է փառի որակի և քանակի փոփոխության: Օրինակ թելանման պտկիկների ապաճի ժամանակ փառի քանակը պակասում է կամ ընդհանրապես նվազում, որի հետևանքով լեզուն ըդունում է լաքապատ տեսք, պատված վառ բծերով և գծերով: Հիվանդները գանգատվում են այրոցի զգացումից, ծակծկոցից, սնունդ ընդունելու ժամանկ ցավից: Այս տեսակ ախտահարումերը հանդիպում են ցածր թթվայնությամբ գաստրիտների, գաստրոէնտերիտների, խոցի ժամանակ: Գերաճի ժամանակ հակառակը, լեզվի մեջքը պատվում է հաստ, դժվար հեռացվող փառով` բաղկացած հիմնականում միահյուսված եղջերացվող թելանման պտկիկներից:
Գոյություն ունի կապ լեզվի տեսքի և ՍԱՏ-ի վիճակների միջը,օրինակ գաստրիտի սրացման, խոցային հիվանդության, էնտերոկոլիտի և կոլիտի ժամանակ փառի էանակը մեծանում է, ծածկում է լեզվի մեջքը ամբողջությամբ: Ընդհանրապես փառի առկայությունը չի առաջացնում սուբյեկտիվ զգացողություններ, միայն հաստ և ամուր փառի ժամանակ կարող են առաջանալ դիսկոմֆորտի զգացողություն, համի ընկալման թուլություն: Փառը սովորաբար ունի սպիտակա-մոխրագույն գույն, սակայն կարող է նաև ըդնունել դեղին կամ մուգգույն, որը պայմանավորված է սննդային, դեղորայքային գունապիգմենտներով, կամ ՍԱՏ-ի հիվանդությունների սրացումների հետ` խոցային հիվանդության, խրոնիկ հեպատիտի սրացում, խոլեցիստիտ (դեղին, մուգ կարմիր):

Լեզվի պտկիկների փոփոխություններ – հանդիպում է հաճախ ԱՍՏ-ի ախտահարումների ժամանակ, իսկ ախտածագմնա հիմքում ընկած է տրոֆիկ խանգարումները, ինչպես նաև վիտամինային փոխհարաբերության խանգարումնրը, որը կապված է B խմբի վիտամինների սին¬թեզի,յուրացման խանգարումների հետ(B1, B2, B6, B12):
Ըստ պտկիկների չափի և գույնի տարբերոկում են ատրոֆիկ և հիպերտրոֆիկ լեզվաբորբ:
Հիպերպլաստիկ լեզվաբորբը հաճախ հանդիպում է հիպերացիդ գաստրիտով, խոցային հիվանդության սրացումով տառապող հիվանդների մոտ, բնորոշվում է լեզվի պտկիկներիգերաճով, ամուր փառով,լեզվի չափերի մեծացումով(պայմանավորված է այտուցի առկայությամբ):
Ստամոքսի խոցով հիվանդների մոտ դիտվում է սնկաձև պտկիկների գերաճ, որոնք բարձրանալով լորձաթաղանթի մակերեսից ընդունում են վառ կարմիր տեսք:
Ապաճական լեզվաբորբը հայտնաբերվում է արտազատական անբավարարությամբ ստամոքսաբորբի, հեպատիտի, գաստրոէնտերիտի և կոլիտի Ժամանակ: Դիտվում են լեզվի պտկիկների ապաճ, հարթեցում, փառի բացակայություն: Երբեմն պտկիկների ապաճը խիստ արտահայտված է լինում, լեզուն ունենում է փայլուն, հարթ մակերես, կորղ է լինել բաց վարդագույն կամ հակառակը` հիպերէմիկ (էրիթեմատոզ):
Որոշ դեպքերում այն լինում է ՙլաքապատ՚, պատված վառ կարմիր բծերով և գծերով, հիշացնելով Մելլերի գլոսիտը: Պտկիկների ատրոֆիայի ժամանակ հիվանդները կարող են գանգատվել այրոցի, ծակծկոցի զգացողությունից, ցավից կծու կամ աղի սնունդ ընդունելիս: Այս տեսակ ախտահարումերը հանդիպում են ցածր թթվայնությամբ գաստրիտների, գաստրոէնտերիտների, խոցի ժամանակ:

Պարէսթեզիա - Լեզվի պարէսթեզիան առաջանում է ՍԱՏ – ի հիվանդությունների ժամանակ, կարող է զուգակցվել դեսկվամատիվ լեզվաբորբի հետ, սակայն հաճախ ընթանում է որպեսինքնուրույն ախտանիշ:
Համի ընկալման խանգարումներ – որոշում են համի ընկալիչների ֆունկցիոնալ զգայունության մեթոդով: Գործող ընկալիչների քանակը կախված է տարքից և ԱՍՏ-ի վիճակից: Նոր¬մայում ընկալիչները առավել զգայուն են անոթի վիճակում: Սնունդ ընդունելուց հետո նրան զգայունությունը իջնում է: Լեզվի համային ընկալիչների գրգռումը ի հայտ է գալիս ի պատասխան տամոքսի լորձաթաղանթի ռեցեպտորներիգրգռման: Ստամոքսի խոցի, նորագոյացությունների ժամանակ խանգարվում է հյութազատական և մոտոր ֆունկցիան, որն էլ բերում է ստամոքսի և լեզվի ընկալիչների միջև ռեֆլեկտոր կապի խախտման: Արդյունքում առաջանում են համային զգացողության խախտումներ: Համային զգացողության խանգարումներ կարող են առաջանալ նաև լեզվի պտկիկային ահմակարգի խանգարումների ժամանակ (պտկիկների ապաճ, դեսկվամացիա, մերկացած լեզու):
Բերանի լորձաթաղանթի ախտահարումներ
ՍԱՏ-ի հիվանդությունների ժամանակ ԲԽԼ- ի էրոզիվ-խոցային ախտահարումները առա¬ջա¬նում են հիմնականում տրոֆիկայի խանգարումների պատճառով:
Ստամոքսի խոցային հիվանդության, լյարդի ախտահարումների, կոլիտի, էնտերոկոլիտի ժամանակ առաջանում է ԲԽԼ-ի էրոզիվ և խոցային ախտահարումներ: Կրկնվող աֆտոզ ստոմատիտը ուղիղ կապ ունի ՍԱՏ- ի պաթոլոգիաների հետ(այն հայտնաբերվում է 50% այն հիվանդների մոտ, ովքեր տառապում են քրոնիկ ստամոքսաբորբով, ստամոքսի և 12 մ.աղու խոցով):
ԲԽԼ-ի գույնի փոփոխություններ – խոցային հիվնադության սրացման, էնտերոկոլիտի, կոլիտի ժամանակ հաճախ առաջանում է կատառալ լնդաբորբ, լեզվաբորբ կամ ստոմատիտ, որոնց ծանրության աստիճանը կախված է հիմնական հիվանդության ընթացքից և սրացումների քանակից: Օջախի շուրջ լորձաթաղանթը լինում է հիպերէմիկիսկքրոնիկ ընթացքի ժամանակ ցիանոտիկ: Ստամոքսի խոցի, խոցի արյունահոսության ժամանակ ԲԽԼ-ն գունատ է, կարցինոմային ժամանակ փափուկ և կարծր քիմքի վրա առաջանւոմ են շագանակագույն բծեր:
Թքարտադրության խանգարումներ – կարող են իհյատ գալ հիպո- և հիպերսալիվացիայի երևույթներ:Ստամոքսի և 12 մատնյա աղու խոցային հիվանդության ժամանակ նկատվում են փոքր թքագեղձերի ֆունկցիոնալ փոփոխություններ: Ստամոքսի խոցի ժամանակ սկզբնական շրջանում առկա է թքարտադրության ուժեղացում իսկ հետագայում պակասում և հիվանդնորը գանգատվում են ԲԽ-ի չորությունից:
Բուժումը
Որպես օրենք կատառալ գինգիվիտը, ստոմատիտը, լեզվաբորբը, որոնք առաջանում ՍԱՏ-ի հիվնադությունների ֆոնի վրա, առանձնահատուկ միջամտության կարիք չունեն: Անհրաժեշտ է միայն անհատական հիգիենայի պահպանում, բերանի խոռոչի խնամք: Նշանակվում է հականեխիչների լուծույթների լուծույթներ տեղային կիրառման համար:
Անհրաժեշտ է բուժել հիմնական հիվանդությունը: Հաշվի առնելով B խմբի վիտամինների անբավարարությունը, անհրաժեշտ է նշանակել B վիտամինային կոմպլեքս, պոլիվիտամիններ(Դեկամեվիտ, Գլյուտամեվիտ, Ունիկապ) կամ ներարկումներ (թիամին, ռիբոֆլավին, պիրիդօքսին, ցիանկոբալամին):
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին