Բազմաձև արտաքիրտային էրիթեմաԲազմաձև արտաքիրթային էրիթեման (erythema exudativum multiforme) լորձաթաղանթի և մաշկի քրոնիկական, բորբոքային հիվանդություն է, որը բնորոշվում է ախտաբանական տարրերի բազմաձևությամբ /բուշտ, բշտիկ, բիծ, եղնջայտուց/:
Հիվանդների մոտ կարող է դիտվել մաշկի կամ բերանի լորձաթաղանթի ինչպես մեկուսացված, այնպես էլ զուգակցված ախտահարում:

Բազմաձև արտաքիրթային էրիթեման ունիսուր սկիզբ և երկարատև կրկնվող ընթացք: Սրացումները նկատվում են առավելապես աշնանը և գարնանը: Ավելի հաճախ հիվանդանում են 20-40 տարեկան տղամարդիկ:

Պատճառագիտությունը և ախտածնությունը վերջնականապես պարզված չեն: Ըստ պատճառագիտության տարբերում են բազմաձև արտաքիրթային էրիթեմայի 2 տարատեսակ` իրական կամ իդիոպատիկ և տոքսիկո-ալերգիկ կամ սիմպտոմատիկ: Իրական կամ իդիոպատիկ ձևը ունի վարակա-ալերգիկ բնույթ, հանդիպում է ավելի հաճախ` ախտորոշվում է հիվանդների 93%-ի մոտ: Այս ձևի ժամանակ առկա է օրգանիզմի սենսիբիլիզացիա բակտերիալ ալերգենի հանդեպ: Հիպովիտամինոզը, վիրուսային վարակները, սթրեսները նպաստում են բազմաձև արտաքիրթային էրիթեմայի սրացումներին:

Բազմաձև արտաքիրթային էրիթեմայի տոքսիկո-ալերգիկ կամ սիմպտոմատիկ ձևը (Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ) ախտորոշվում է հազվադեպ, կլինիկական պատկերը նման է բազմաձև արտաքիրթային էրիթեմայի իրական վարակա-ալերգիկ ձևին, բայց ըստ էության հանդիսանում է օրգանիզմի կողմից դեղորայքի հանդեպ (հակաբիոտիկներ, սալիցիլատներ, ամիդոպիրին և այլն) առաջացած հիպերէրգիկ ռեակցիա:

Կլինիկական պատկերը: Հիվանդությունը սկսվում է միանգամից ընդհանուր թուլությամբ, ջերմության բարձրացումով մինչև 38–390C: Հիվանդները ունենում են գլխացավ, ցավ հոդերում և մկաններում, կոկորդում: Մեկ-երկուօրից դաստակների, նախաբազուկների, երբեմն դեմքի և պարանոցի վրա առաջանում են մաշկի մակերեսից մի փոքր բարձր կարմրա-կապտավուն բծեր: Նրանց կենտրոնական մասը ներս է ընկնում և ստանում կապտավուն երանգ, իսկպերիֆերիկըմնում է կարմրա-վարդագույն (կոկարդներ` աստղանշաններ):

 Հետագայում կենտրոնական մասում կարող է առաջանալ ենթաէպիդերմալ բուշտ` շճային կամ արյունային պարունակությամբ: Մաշկի ցանավորումը երբեմնուղեկցվում է քորի և այրոցի զգացումով:

Ավելի հաճախ ախտահարվում է շրթունքների, այտերի, բերանի հատակի, լեզվի, փափուկ քիմքի լորձաթաղանթը: Բերանի խոռոչում բազմաձև արտաքիրթային էրիթեմայի առաջին արտահայտումներից է լորձաթաղանթի գերարյունությունը, այտուցը, ենթաէպիթելիալ բշտերի առաջացումը, որոնք բավականին արագ պատռվում են` բացելով էրոզիվ մակերեսներ: ՆԻկոլսկու ախտանիշը բացասական է:

 Էրոզիաները ծածկված են դեղնավուն ֆիբրինոզ փառով, իսկշրթունքների կարմիր երիզի վրա էրոզիաները պատվում են արյունոտ կեղևներով, որոնք դժվարացնում են բերանի բացումը և սննդի ընդունումը: Հիվանդները նշում են ուժեղ ցավ, որը սաստկանում է լեզվի և շրթունքների շարժման ժամանակ: Խիստ դժվարացած է սննդի ընդունումը, ուստի հիվանդները հաճախ քաղցած են մնում, ինչը ավելի է վատթարացնում նրանց վիճակը:

Բերանի խոռոչի անբավարար հիգիենան և ախտահարված ատամների առկայությունը նույնպես ծանրացնում են բազմաձև արտաքիրթային էրիթեմայի ընթացքը: Երբեմն հիվանդության ընթացքը բարդանում է  ֆուզոսպիրախետոզի միացմ,ամբ, էրոզիաները պատվում են դեղնա-մոխրագույն հաստ փառով, ատամները և լեզուն նույնպոես ծածկվում են փառով, առաջանում է տհաճ հոտ բերանից:

Բերանի լորձաթաղանթի հետ միաժամանակ կարող են ախտահարվել աչքի, քթի և սեռական օրգանների լորձաթաղանթը: Շրջանային ավշային հանգույցները մեծացած են, ցավոտ: Թքարտադրությունը ուժեղացած է: Սրացման շրջանը 2-4 շաբաթ է, հիվանդության տևողությունըմոտ 6 շաբաթ: Էրոզիաները ապաքինվում են 7-12 օր անց, առանց սպիների առաջացման:

Արյան պատկերը համապատասխանում է սուր բորբոքային պրոցեսին. լեյկոցիտոզ, երիտասարդ մոնոցիտների քանակի ավելացում, լիմֆոցիտոզ, ԷՆԱ-ի արագացում:
Բազմաձև արտաքիրթային էրիթեման տևում է տարիներ: Ռեմիսիաների ժամանակ լորձաթաղանթի և մաշկի վրա փոփոխություններչենլինում:

 Հյուսվածաբանական հետազոտման ժամանակ հայտնաբերվում են ենթաէպիթելային բշտեր, ականտոլիզի երևույթներ չկա: Արտազատված էպիթելը ենթարկվում է նեկրոզի, շարակցահյուսվածքային շերտում նկատվում է բորոբոքային ներսփռանք, այտուց:

Տարբերակիչ ախտորոշումԲազմաձև արտաքիրտային էրիթեմա
Բազմաձև արտաքիրթային էրիթեման պետք է տարբերակել
-    ականտոլիտիկ բշտախտից
-    ոչ ականտոլիտիկ բշտախտից
-    սուրհերպետիկ ստոմատիտից
-    երկրորդային սիֆիլիսից

Բազմաձև արտաքիրթային էրիթեման ի տարբերություն ականտոլիտիկ բշտախտի բնորոշվում է սուր ընթացքով, ախտաբանական տարրերի բազմաձևությամբ, արտահայտված բորբոքային երևույթներով, քսուքների և բշտերի բաղադրության մեջ ականտոլիտիկ բջիջների բացակայությամբ, Նիկոլսկու ախտանիշի բացասական է,:

Ոչ ականտոլիտիկ բշտախտից բազմաձև արտաքիրթային էրիթեման տարբերվում է սուր ընթացքով և սեզոնային բնույթով և ԲԽԼ-ի արտահայտված բորբոքային ռեակցիայով:
Սուրհերպետիկ ստոմատիտից բազմաձև արտաքիրթային էրիթեման տարբերվում է ավելի խոշոր էրոզիաներով, հերպետիկ ստոմատիտին բնորոշ հատվածներում լորձաթաղանթի վրա ախտաբանական տարրերի բացակայությամբ, ինչպես նաև էրոզիայի մակերեսից քերուկումհերպեսի բազմակորիզ բջիջների բացակայությամբ:

Բազմաձև արտաքիրթային էրիթեմայի թեթև ընթացքը նման է երկրորդային սիֆիլիսի ժամանակ էրոզիվ պապուլաներին, որոնցհիմքումմիշտ առկա է ներսփռանք, իսկշուրջըգերարյունություն: Սակայն բազմաձև արտաքիրթային էրիթեմայի ծանր ընթացքի դեպքում լորձաթաղանթի գերարյունությունը տարածուն է: Սիֆիլիսային պապուլաները քիչ ցավոտ են, կամ բոլորովին ցավոտ չեն: Սիֆիլիսի ժամանակ շճաբանական ռեակցիաները դրական են, իսկ մանրէաբանական հետազոտությամբ հայտնաբերվում են դժգույն տրեպոնեմաներ:

Բազմաձև արտաքիրթային էրիթեմայի տոկսիկո-ալերգիկ ձևը ախտորոշում են անամնեզի (դեղորայքի ընդունման վերաբերյալ) և in-vitro իմունաբանական հետազոտությունների հիման վրա (Շելիի բազոֆիլների դեգրանուլյացիայի տեստ, բջջախտաբանական տեստ): Մաշկի ցանավորման դեպքում ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում:

Բուժում: Հիվանդության սրացման շրջանում անց է կացվում սիմպտոմատիկ բուժում, որը ուղղված է օրգանիզմի դեզինտոկսիկացիային, դեսենսիբիլիզացիային, հակաբորբոքային թերապիաին և ախտահարված լորձաթաղանթի արագ էպիթելավորմանը:

Ընդհանուր բուժում: Նշանակվում են դեսենսիբիլիզացնող պրեպարատներ դիմեդրոլ, սուպրաստին, տավեգիլ, կլարիտին և այլն: Հակաբորբոքային բուժման համար կիրառվում են սալիցիլատներ, կալցիումի պրեպարատներ (կալցիումի գլյուկոնատ, կալցիումի գլիցերաֆոսֆատ և այլն): Նույն նպատակով կիրառում են 30% նատրիումի տոիսուլֆատի լուծույթ (8-10 ներարկում, ամեն օր 10մլ): Անպայմանորեն նշանակվում են ՙB՚ խմբի վիտամիններ (B1, B2, B6), ասկորուտին:

Բազմաձև արտաքիրթային էրիթեմայի առաջացումը շատ արագ կասեցնում է էտակրիդինի լակտատը (0.05գօրը 3 անգամ, 10-20 օրվա ընթացքում) լեվամիզոլի հետ զուգակցված (օրը 150մգ շաբաթվա երկու օրը հաջորդաբար, 5 օր ընդմիջումով 2 ամսվա ընթացքում): Լեվամիզոլը հանդիսանում է իմունոմոդուլյատոր և շատ արագ ընդհատում է ցանավորման առաջացումը:

Ծանր ընթացող բազմաձև արտաքիրթային էրիթեմայի ընդհանուր բուժումըպետք է կատարվի ստացիոնարի պայմաններում, որտեղ նշանակվում է համալիր թերապիա հակատոքսիկ, դեսենսիբիլիզացնող, հակաբորբոքային: Այս դեպքում, սովորաբար, կիրառվում են կորտիկոստերոիդ դեղորայք պրեդնիզոլոն (օրը 30-60մգ սկզբնական դեղաբաժին):

Պրեպարատը դեղաբաժինով նշանակվում է 5-7 օր, հետագայում ամեն 2-3 օրը դեղաբաժինը պակասեցնում են 5մգ-ով մինչև պրեպարատի լրիվ հանումը:
Դեկսամետազոնի սկզբնական դեղաբաժինն է 3-6մգ: Անց է կացվում հակատոկսիկ և դեսենսիբիլիզացնող թերապիա: Ներերակային ներարկվում է ռեոպոլիգլյուկին, հեմոդեզ, նատրիումի տիոսուլֆատ և այլն: Բազմաձև արտաքիրթային էրիթեմայի տոկսիկո-ալերգիկ ձևի ժամանակ պետք է պարզել ալերգեն-պրեպարատը և դադարեցնել նրա ընդունումը:

Տեղային բուժումը ուղղված է բորբոքման և այտուցի վերացմանը, բերանի լորձաթաղանթի արագացված էպիթելավորմանը: Բերանի լորձաթաղանթի դեղորայքային մշակումից առաջ անհրաժեշտ է այն ցավազրկել 1-2% տրիմեկաինի, 1-2% պիրոմեկաինի կամ 1-2% լիդոկաինի լուծույթներով: Ապլիկացիոն անզգայացման համար կիրառում են աէրոզոլներ` Lidocain-spray, Anaesthesin-spray և այլն: Ուտելուց առաջ լորձաթաղանթը ցավազրկելու նպատակով նշանակում են թրջոցներ 1-2% տրիմեկաինի լուծույթով: Բերանի լորձաթաղանթի հակասեպտիկ մշակումը կատարում են 0.25% քլորամինի կամ 0.02% քլորհեքսիդինի լուծույթներով:

Էրոզիաների նեկրոզված մակերեսները մշակվում են պրոտեոլիտիկֆերմենտներով (ապլիկացիաների եղանակով) տրիպսին, խիմոտիպսին, լիզոամիդազա), որիցհետո լորձաթաղանթի էպիթելավորումը արագացնելու համար կիրառում են կերատոպլաստիկ միջոցներ` կարոտոլին, չիչխանի յուղ, վիտամիններ /A և E-ի յուղային լուծույթները, սոլկոսերիլը, ակտովեգին և այլն: Սրացման շրջանում բերանի լորձաթաղանթի մշակումր պետք է կատարվի օրը 2-3 անգամ:

Բազմաձև արտաքիրթային էրիթեմայի արդյունավետ բուժման պարտադիր պայմաններից է քրոնիկական վարակի օջախների հայտնաբերումը և դրանց վերացումը: Հիվանդության ռեմիսիայի շրջանում հիվանդները պետք է ենթարկվեն մանրակրկիտ հետազոտման և բուժման: Մանրէային սենսիբիլիզացիայի դեպքում կատարվում է հիպոսենսիբիլիզացիոն թերապիա այն ալերգենների հանդեպ, որոնց նկատմամբ հայտնաբերված է բարձր զգայունություն: Որպեսսպեցիֆիկ դեսենսիբիլիզացիոն բուժման միջոց կիրառվում է ստաֆիլակոկային անատոքսինը: Լավ արդյունք են տալիս հիստոգլոբինի ենթամաշկային ներարկումները (1-2մլ շաբաթը 2-3 անգամ, 8-10 ներարկում), ինչպես նաև հակակարմրուկային և հակաստաֆիլակոկային գամմա-գլոբուլինը (5-7 ներարկում):

Նախաիմացությունը: Բազմաձև արտաքիրթային էրիթեմայի նախաիմացությունը բարենպաստ է կյանքի համար, սակայն Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի դեպքում այն կարող է ունենալ ավելի լուրջ բնույթ:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին