Երբ շնչառական ուղիներից արյուն է արտադրվում, այդ երևույթն անվանում են արյունախխում, որի հիմնական պատճառը թոքերի անոթների ամբողջականության խախտումն է կամ դրանց պատերի թափանցելիության բարձրացումը: Երբեմն առաջանում է այսպես կոչված, կեղծ արյունախխում, որը պայմանավորված է քթային արյունահոսություններով կամ լնդերի արյունահոսելիությամբ:

Պատճառներ
Արյունախխմումը հաճախ պայմանավորված է քաղցկեղի, տուբերկուլոզի, թոքի թարախակույտի, բրոնխալայնանքի, թոքի ինֆարկտի, թոքաբորբի, էխինոկոկոզի ժամանակ թոքերի ախտահարմամբ, ինչպես նաև սրտի արատի հետևանքով թոքերում առաջացած արյան կանգային երևույթներով:

Պաթոգենեզ
Արյունախխման ժամանակ արտադրվում է արյան բծերով խորխ: Մեծ քանակությամբ արյան արտադրությունը թոքային արյունահոսության արտահայտությունն է:

Բուժում
Արյունախխման ժամանակ առաջին օգնությունը հիվանդին բարձր, կիսանստած դիրք տալն է: Անհրաժեշտ է հիվանդին հանգստացնել, շարժվելն ու խոսելը արգելել, կրծքին սառցապարկ դնել և դիմել շտապ բժշկական օգնության:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին